ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են ԼՂ-ից տեղահանվածների և հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում. նախարարԱՄՆ պետքարտուղարը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան. ՀՀ ԱԳՆՍտամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցելՁենդ կտրի, արա, ուրիշ բան ասեին քո մասին, ուրիշ բան կասեի. զինվրական կացարանի հրդեհի գործով իրավիճակը դատարանում լարվեց (տեսանյութ)Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով Երևանն է (գնացուցակ)Քննարկվել են դիմակայունության բարձրացման, վարժանքների կազմակերպման հարցեր. Կամո Ցուցուլյանն ընդունել է Մայքլ ՎեներդիինՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներԱբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներTikTok-ում հայտնվել են իմ անունն ու նկարները կրող տարբեր էջեր. Առուշ Առուշանյան
Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի. Iravaban.net
Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումըՀրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակահարել
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Ծիրան»-ի հացի արտադրամասի գործունեությունն է կասեցվելԿիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան ՍարգսյանՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասինԿարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ ԹրամփՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի․ Արման ԹաթոյանՈւկրաինան մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի վրաԱրման Սահակյանն ազատ է արձակվել՝ վարչական հսկողությամբ, մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024-ին կազմել է շուրջ 215 մլն դրամՄիջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է․ ՇոյգուՌազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան ԱբրահամյանՄոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածներիԻնչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավորԱդրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների. «Հրապարակ»Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. ԹրամփՁերբակալվել է Արման ՍահակյանըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է. «Իրավունք»Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ «կերպարանափոխությունը». «Ժողովուրդ»300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում. «Հրապարակ»Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցների դեմ պայքարին. «Հրապարակ»Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված ՔարվաճառումԿրեմլն արձագանքել է Ռուսաստանին ուղղված Դոնալդ Թրամփի վերջնագրինՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդակցություն կհրավիրեն «Ակադեմիական քաղաք»-ի իրականացման համար ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերում Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Լեգենդ Սոնն իր անունը գրեց Տոտենհեմի պատմության մեջ ՔՊ-ն նիստ է գումարել․ կրթական հարցեր են քննարկել Մեքենան Նուբարաշենի կամրջից իջել է ձորը և չի կարողացել տեղաշարժվել․ փրկարարները հասել են օգնության Հետևյալ հատվածներում երթևեկություն ժամանակավորապես կդադարեցվի Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Քաղաքականություն

Իսկ գիտեի՞ք, որ հանրային տրանսպորտում թյուրքական լեզվով պաշտոնական գրություններ կան. Կարապետյան

Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանի մայրաքաղաքի հանրային տրանսպորտում թյուրքական լեզվով պաշտոնական գրություններ կան։

Միանգամից ասեմ, որ էստեղ դավադրություն չկա, այլ միայն ոչ-կոմպետենտություն, «գլխառադ» աշխատանք եւ արհամարհանք՝ պետության ու օրենքի հանդեպ։ Հիմա, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» կիմանաք՝ ոնց է էսպես ստացվել։

Ուրեմն, 2021-ին, երբ քաղաքապետարանը պատվիրեց 211 հատ Zhongtong ավտոբուսները, քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարեց, որ գնման մրցույթի պայմանների մեջ պարտադիր նշվի, որ նոր ավտոբուսներում բոլոր գրությունները լինեն հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով (հենց այս հերթականությամբ, հայերենը՝ ավելի խոշոր տառատեսակով)։ Գործընթացը համակարգում էր փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, եւ արդյունքում, երբ ավտոբուսների առաջին խմբաքանակը հասավ Երեւան, պարզեցինք, որ Չինաստանի մեր գործընկերների պատրաստած գրությունները մի քիչ, մեղմ ասած խառն են ստացվել՝ հայերենի փոխարեն ռուսերենն էր հայտնվել առաջին տեղում, բացի այդ, հայերեն գրությունները, մեղմ ասած, վատ էին թարգմանված, իսկ լատինատառ գրությունները, պարզվեց ոչ թե անգլերենով են, այլ ինչ-որ անծանոթ լեզվով։ Google Translate-ի միջոցով պարզեցի, որ դա ղազախերեն է կամ ղրղզերեն։ Քանի որ Ղազախստանը վերջերս է կյուրեղագրից (кириллица) անցում կատարել լատինատառ այբուբենին, ապա եզրահանգեցինք, որ դա հենց ղազախերեն է։

Հավանաբար, Ղազախստանից այդ շրջանում պատվեր էր եղել, եւ լատինատառ գրությունը գործարանում շփոթել էին։

Ինչեւէ։ Բնականաբար, այս գրություններով ավտոբուսները չէր կարելի շահագործման հանձնել։ Ուստի պատասխանատուները նկատողություն ստացան, իսկ ինձ հանձնարարվեց մշակել պատշաճ գրություններ եւ տրանսպորտի վարչության հետ միասին փոխել բոլոր ավտոբուսների գրությունները, ինչը եւ արվեց մինչեւ ավտոբուսները գիծ բաց թողնելը։ Եվ առաջին խմբաքանակի ավտոբուսներում հիմա էլ կարող եք տեսնել պատշաճ գրություններ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։

Բայց 2021-ի դեկտեմբերին, ինչպես հայտնի է, ՔՊ-ն իմպիչմենտի ենթարկեց քաղաքապետ Մարությանին, եւ դրանից հետո եկած ավտոբուսներում էդ փոփոխությունը չարվեց, գուցե որովհետեւ հավես չկար, կամ գուցե նոր կառավարիչները դա կարեւոր չեն համարում կամ մի ուրիշ պատճառով (կարող եք մեկնաբանություններում տարբերակներ առաջարկել)։

Ի դեպ, առաջին անգամ, երբ այս վիճակը տեսա, անմիջապես պրիվատ նամակով տեղեկացրեցի այն ժամանակ քաղաքապետի, իսկ այժմ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հրաչ Սարգսյանին։ Նա շնորհակալություն հայտնեց տեղեկացնելու համար, բայց փաստորեն ո՛չ իր օրոք, ոչ էլ նրա հաջորդների, այս գրություններն այդպես էլ չփոխվեցին։ Կրկնեմ՝ էստեղ ես թյուրքասերների դավադրություն չեմ տեսնում, այլ միայն ոչ-կոմպետենտություն, գլխառադ աշխատանք եւ արհամարհանք պետության ու օրենքների հանդեպ։

Հ.Գ. Ի դեպ, սրանք էն նույն ավտոբուսներն են, որոնց գնումը փորձում էին վիժեցնել ՔՊ-ականները, իբր անորակ են, բայց Մարությանին հեռացնելուց հետո եւս մի քանի հարյուր հատ նույնից պատվիրեցին»։