Ադրբեջանը հայկական վանքերը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջանի» մաս ու կեղծիքներով «ապացուցում» իր թեզը
Ադրբեջանը հայկական վանքերը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջանի» մաս ու կեղծիքներով «ապացուցում» իր թեզը։ Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը ներկայացվում են որպես «հինավուրց Ադրբեջանի» մաս։
«Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունը պատրաստում է իր համար «հարմար» պահի ագրեսիայի հիմքեր և չունի խաղաղության մտադրություններ։