25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով 70-ամյա կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը. նա կալանավորվել էԸնդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Արթուր ԽաչատրյանՎերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքինԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ նիստերին մասնակցելն է. Վարդանյանն ասաց՝ ինչու Տավուշ չի գնումԳոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ ՍիմոնյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 4–րդ (տեսանյութ)Օդից վերցրած պնդումներ են․ Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու ցանկության մասինԱշոցք. Բավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումԳեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր շչակ կգործարկվիՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց էԳերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. (տեսանյութ)․ «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Աշխատանքի բաժանում․ «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»Հրդեհ` Դեղատան փողոցում (լուսանկարներ)Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա ընդդեմ շարժմանն արշավին․ «Հրապարակ»Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով․ «Հրապարակ»Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԿոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել ՆորվեգիայումԻսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքիցԳոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Ուկրաինան կոչ է անում ներգրավել արևմտյան զորքեր բերել ՈւկրաինաՀայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Համասը Իսրայելին փոխզիջում է առաջարկումԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ ԶաքարյանՏավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ՀՀ իշխանությունը ժողովրդին ծեծում, ահաբեկում է (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Վարչակազմը քաղաքացիների լեգիտիմ անհանգստությունը ներկայացնում է որպես իշխանափոխության համար պայքար Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում․ հայտարարություն՝ ուղղված դեսպաններին Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցներն են վերականգնվում
Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

ՊԵԿ-ից  հայտնում են, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է  կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել  Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։