Մեծ Բրիտանիան չի բացառում նոր հարձակումները Եմենում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը երկուշաբթի օրը ասել է, որ Եմենում հուսիթների թիրախների դեմ հետագա հարվածները կքննարկվեն անհրաժեշտության դեպքում, սակայն կառավարությունը չի նախատեսում ցամաքային գործողություն սկսել տարածաշրջանում:
«Մենք ուշադիր հետևելու ենք, և եթե մեզ անհրաժեշտ լինի հետագա քայլեր ձեռնարկել, ապա մենք կքննարկենք դա: Բայց մեր նպատակն էր շատ հստակ ուղերձ հղել հուսիթներին, ինչը, կարծում եմ, հաջողությամբ իրականացվեց»,- ասել է նա Sky News-ին:
Բացի այդ, գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բրիտանիան կհետևի իրադարձությունների զարգացմանը, սակայն Եմենին լրացուցիչ հարվածներ հասցնելու անհրաժեշտություն չկա։