Էրիկ Հակոբյանը դարձել է Christmas Chess Cup մրցաշարի հաղթող․ նա ոչ մի պարտություն չի կրել
Ավարտվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Christmas Chess Cup» շախմատի շրջանային մրցաշարը:
Մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Հակոբյանը ոչ մի պարտություն չի կրել։