Իսկոն ու «Բետիսը» կերկարաձգեն պայմանագիրը
Իսպանացի կիսապաշտպան Իսկոն եւ իսպանական «Բետիսը» կերկարաձգեն համագործակցությունը, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։
31-ամյա ֆուտբոլիստը «Բետիսին» է միացել այս ամռանը ազատ գործակալի կարգավիակում։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 23 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Իսկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։