Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր. Մխիթարյանը ՀՖՖ նախագահի ընտրություններում իր աջակցությունը հայտնել է Օզբիլիսին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակային աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու, իր նախկին խաղընկեր Արաս Օզբիլիսին:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում Օզբիլիսի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկ և անհատականություն ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի աճին։ Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր և մաղթում եմ քեզ հաջողություն»,- գրել է Մխիթարյանը: