Օզբիլիսն արժանի է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ․ Խաչանովը աջակցության խոսք է հայտնել
Ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ինստագրամյան էջում իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիսին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում․
«Օզբիլիսն արժանի է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Վստահ եմ՝ նա անհրաժեշտ ներդրում կունենա հավաքականում»,- գրել է թենիսիստը։
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 23-ին։