ԱՄՆ-ն արագորեն սնանկանում է. Իլոն ՄասկԶելենսկին ցանկանում է աշնանն ավարտել պատերազմըԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով «Հայոց պատմության» դասագրքում ոչ մի տեղ չի հիշատակվում «Մայր Հայաստանի» իմաստային նշանակությունը Շրի Լանկայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչներին լիցենզիա տրամադրելու նոր կարգը Լրամշակվել են ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Փաշինյանը քննարկել է ՔՊ զարգացման ռազմավարության կատարման ընթացքը Գյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հս․Մակեդոնիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող ապօրինի շահագործված օբյեկտին բացասական եզրակացություն են տրամադրել
Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները ԱԺ պատգամավորները գործուղվում են Դուբլին՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ Սա կրկին անազատություն է, բայց՝ տանեցիներիս հետ. Աշոտյանը՝ տնային կալանքի մասին (տեսանյութ) Քաղաքացին ինքնասպանություն է գործել Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում «Հրազդան» ՋԷԿ-ում պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ 6 տուժած կա
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց
Բաքվից հայտարարում են՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «իրողությունը խեղաթյուրող» է որակում Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը Երևանը կորած է աղբի և գարշահոտության մեջ, անձրև է գալիս, քաղաքը վերածվում է լճի, մինչև ե՞րբ (տեսանյութ) ՀՀ-ն Իրանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկը», շեշտել են ինքնիշխանության պահպանման հրամայականը Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն դրամի հափշտակության դեպքի քրեական գործը դատարանում է Դետեկտիվ ժանրի վնասազերծում՝ Երևանում. մարտական ատրճանակով զինված տղամարդը հայտնվեց ասֆալտին Մի ամբողջ ԱԱԾ-ով ինձ գաղտնալսեցին, հետևեցին ու հասկացան, որ վկայի վրա չեմ ազդել. Աշոտյան (տեսանյութ)
Պայթյուն ՀրազՋԷԿ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ. մանրամասներ
Շտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր Տո Հայաստանի թշնամին էլ եք դուք, ինքնիշխանության թշնամին էլ եք դուք. ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 7 ժամ տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԹուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին կնյարդայնացնի ՆԱՏՕ-ին. թուրք վերլուծաբանԱնհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը. Նարեկ ՀախնազարյանՊլասիդո Դոմինգոն գալիս է Հայաստան Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 35 ժամ գազ չի լինիՆիկոլ Փաշինյանը կարևորել է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումըԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունըԱննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Մայրաքաղաքում ժամանակավոր փակ կլինեն որոշ փողոցներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սանկտ Պետերբուրգում քննարկելու է նաև Զանգեզուրի միջանցքի հարցըՀայաստանի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում գոլ խփած բոլոր ֆուտբոլիստների ցանկը (ֆոտո)Եփրեմ Կարապետյանը նշանակվել է ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետՄհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանինԱտեստավորման նոր համակարգը մեկնարկել է Քրեակատարողական ծառայությունում
Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը
«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը». Արտակ Զաքարյան
Սպորտ

FAF-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունում նախընտրելի թեկնածու չունի։ FAF-ը հանդես է եկել հայտարարությամբ։

«FAF-ը 2023-ի ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին։

Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահի 2019 թվականի արտահերթ ընտրություններին` աջակցություն հայտնելով Արմեն Մելիքբեկյանին, որը Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը վայելող թեկնածու Թովմաս Գրիգորյանի միակ այլընտրանքն էր, մեծ սպասումներ ունեինք ֆուտբոլի զարգացման նրա ծրագրերից ու գաղափարներից։ Լիահույս էինք, որ ֆուտբոլում տեղի են ունենալու այն ռեֆորմներն ու համակարգային փոփոխությունները, որոնց սպասել էինք երկար տարիներ։ Հատկապես ոգևորիչ էր մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլին ուղղված ծրագրերը։

Տարիների ընթացքում փորձել ենք տարբեր դիտարկումներով, առաջարկներով, բանավեճերով նպաստել ծրագրերի կայացմանը՝ հասկանալով փոփոխությունների ծավալները, հնարավոր բարդությունները, հին համակարգի դիմադրությունը։ Արթուր Վանեցյանի կարճ պաշտոնավարումով ունեցանք համոզմունք, որ ՀՖՖ նախագահը՝ իր թիմի հետ միասին, պետք է աշխատի ամբողջական շրջան, հնարավորություն ունենա ծրագրերը ի կատար ածելու, նաև ընթացիկ հնարավոր սխալներն ուղղելու, առաջին իսկ անհաջողություններից ՀՖՖ նախագահի փոփոխությունը ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։

Պաշտոնավարման ամբողջական շրջանից հետո կարող ենք արձանագրել հայկական ֆուտբոլի տարբեր ոլորտներում որոշակի դրական և բացասական տեղաշարժերի մասին։ Վերջապես ունեցանք պայքարող հավաքական, հաջողվեց ուժեղ հայազգի ֆուտբոլիստներին, լավ որակումով մարզչի ներգրավել մեր թիմ։ Այս ընտրանու շնորհիվ տարվա ընթացքում ունեցանք ուրախանալու և հպարտանալու շատ պահեր, այս հավաքականը սիրվեց հայ երկրպագուի կողմից։

Սակայն այս հաջողությունները համարում ենք լոկալ և ոչ բավարար։ Կարծում ենք, որ ինչ-որ մի պահից ՀՖՖ նախագահը շեղվեց իր ուղեծրից։ Համակարգային փոփոխությունները, սպասված ռեֆորմները և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման դժվարին ճանապարհը փոխարինելով ազգային հավաքականի արագ հաջողության հասնելու հետ։ Դա է վկայում Նորվեգիայի հավաքականից ջախջախիչ պարտությունից հետո արված հայտարարությունը՝ մեկ նպատակ Եվրո-2024 խորագրով։ Հիմնական աշխատանքներն ուղվեցին արագ արդյունքի ապահովմանը, բայց որի հաջողությունն ու ուրախությունը, ինչպես համոզվել ենք բազմիցս, ընդամենը ժամանակավոր է։ Հավաքականի բազմամյա ավագ` Հենրիխ Մխիթարյանը դադարեցրեց ելույթները ազգային հավաքականում։ Ժամանակի հետ մեր հորդորներն ու դիտարկումները սկսեցին լսելի չդառնալ, իսկ վերջին ակորդն առանց երկրպագուների հետ քննարկման ազգային հավաքականի տնային խաղերի տոմսերի գների անտրամաբանական և չհիմնավորված բարձրացումն էր՝ իբրև պայքար սև շուկայի դեմ։

ՀՖՖ նախագահի կողմից ներկայացված 4 տարիների հաշվետվությունում նշված հաջողություններն ու թվերը կարծում ենք հեռու են հայ ֆուտբոլասերի սպասելիքներից, նույնիսկ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները։ Տարբեր ոլորտների զարգացումը, ծրագրերի հաջողությունները, երեխաների մարզումների, ֆուտբոլի ակադեմիայի էֆեկտիվության բարելավումը, տարբեր տարիքային մեր թիմերի արդյունքները և այլն պետք է տեսանելի և զգալի լինեին հայ ֆուտբոլասերների և հասարակության համար, այլ ոչ դրանց մասին տեղեկանայինք հոլովակի միջոցով։

Արազ Օզբիլիս

Արազը մեզ՝ երկրպագուներիս համար ոսկե սերնդի ամենասիրելի ֆուտբոլիստներից է։ Սիրված է ոչ միայն ֆուտբոլային այլ նաև մարդկային որակների համար։ Արազի հետ տեղի ունեցած հանդիպմանը ողջունել ենք նրա քայլերը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղադաշտ կառուցելու, ֆուտբոլային ակադեմիա հիմնելու փորձերի, ֆուտբոլիստի կարիերայից հետո Հայաստանում ֆուտբոլային գործունեություն ծավալելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ հայտնել ենք, որ տեղի ունեցող պրոցեսները, որոնցում իրեն փորձում են ներգրավել և իրեն առաջադրող կողմի մղումները վստահելի չեն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԱՖ-ը ՀՖՖ նախագահի 2023 թվականի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից ոչ մեկին»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջևան Չելոյանցն է։