ՌԴ ԱԳՆ-ն կրկնում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Մոսկվայում անցկացնելու առաջարկը
ԱՄՆ- ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և Հարավային Կովկասի մյուս պետություններ, նրանց խնդիրն այլ է՝ հետ մղել մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին, լարվածության նոր օջախ ստեղծել։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ից նշում են․ «Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, ինչին ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, որի պահանջարկն ու օգտակարությունն արդեն քանիցս ապացուցվել է։ Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը հնարավորինս մոտ ապագայում Ռուսաստանում կազմակերպելու վերաբերյալ»։