Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին. «Զանգ» շարժում
«Զանգ» շարժումը, որի անդամներին այսօր ակցիայի ժամանակ ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել, հրապարակել են կարմիրբերետավորի լուսանկար ու գրել․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կադրում երևացող կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին, երբ վերջինիս ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և բացարձակ չի եղել դիմադրություն։
Հանրությունը պիտի անուններով ճանաչի իր «քաջերին», որ հանկարծ չմտածեն թե անանուն ու անդեմ կհարվածեն քաղաքացուն ու չեն արժանանա պարսավանքի։
Խնդրում ենք նրան ճանաչող մարդկանց գրել այս հրապարակման մեկնաբանություններում կամ մեր էջին` նրան ոչ բռնի պայքարի գործիքակազմին ծանոթացնելու նպատակով։
Խնդրում ենք առավելագույնս տարածել այս գրառումը»։