Փաշինյանը Տավուշի մարզպետին արձակուրդի է ուղարկում Կոռուպցիայի ընկալման թվով աշխարհի առաջատար երկրներում համատարած նման հայտարարագրում գոյություն չունի Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, թե ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է․ քաղաքագետ Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է. Մարուքյան Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց Լույս կտեսնի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան 3 երիտասարդի Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
Բաքվում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանը խոսել է առողջության հետ կապված խնդիրները լուծելու ձևից
Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային Հայտնի պատգամավորներ ունեինք, ասում էին` ես հարուստ չեմ, կինս է հարուստ, վա՞տ ա թափանցիկությունը (տեսանյութ) Լույս չի լինի Երևանում և 8 մարզումՊուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրելՄաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ. ՊԵԿԱրմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանությունՓաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել ռուբլինՀասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թnւրք-ադրբեջшնական համատեղ զnրավարժություններ են անցկացվում. ՀայրապետյանԻրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆՍևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվելԵրևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվելԴոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Խառնվել են իրար. մեկը մետրո ա նստում, էն մյուսը 150 հազար դոլարանոց Lexus-ից գրառումներ ա անում, ԿԳԲ -ն ա խառնվում. Մարության (տեսանյութ)
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Կայցելեմ Երևան. Լավրովն արձագանքել է Միրզոյանի հրավերին
Բանկ եմ զանգել. Փաշինյանը ճշտում է, թե ավանդից ինչքան փող է կուտակել (տեսանյութ)Նարեկ Մալյանը փաբ-ակումբ է հիմնելԷջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել էՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն ՍիմոնյանՕպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հիմա էլ ծնողները բանակ ներքնաշոր են ուղարկում. ինչո՞ւ է այդպես. Դանիելյանը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվԽոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացներին ցուցաբերվել է օգնությունՆախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, ժողովու'րդ, սա սուտ է. Մարության (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանն արժանացել է Կոմիտասի անվան ոսկե մեդալի (տեսանյութ)Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԴոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշումՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեցՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանումԱյսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը
Քաղաքականություն

Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել  ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունը։

«75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն ու ուղիներ փնտրել դրանց կանխարգելման համար։ Հատկանշական է, որ «ցեղասպանություն» եզրի և բուն երևույթի բնութագրման հարցում նախադեպային է եղել նաև դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։ 1948 թ․ նման փաստաթղթի ընդունումը կարելի էր քաղաքակրթական և մարդասիրական զարգացման նոր աստիճան համարել, եթե իրապես հնարավոր լիներ կանխել վերջին 75 տարիների ընթացքում և մասնավորապես այսօր աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող և անպատիժ մնացող ցեղասպանական գործողությունները։

Հայ ժողովուրդը, թերևս, եզակի տեղ է զբաղեցնում երբևէ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների շարքում, քանի որ քանիցս ենթարկվել է ցեղասպանական ամենատարբեր գործողությունների իր իսկ հայրենիքում կամ նախնական բնակության արեալում։ Սակայն եթե որևէ կերպ հնարավոր է բացատրել ցեղասպանությունները XX դարում, երբ գոյություն չեն ունեցել որևէ միջազգային իրավարար մեխանիզմներ, ապա անպատկերացնելի է նման ակտերի կրկնությունն այսօր։ Վերջին հարյուրամյակի ընթացքում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի, արդեն նաև Լեռնային Ղարաբաղի հայությունն առնվազն երիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների կողմից այնպիսի գործողությունների, որոնք աներկբայորեն կարելի է համարել ցեղասպանություն։

Անհնար է այլ կերպ մեկնաբանել 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ի Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը, անհնար է այլ գնահատական տալ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, երբ հայությունը թիրախավորվում էր ազգային և կրոնական խտրական քաղաքականության հենքով, ինչն անհնար դարձրեց պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում հայկական գոյության շարունակականությունը։ Այս համակարգային անպատժելիությունն էլ ավելի ոգևորեց այն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և ուծացման հարցում աներևակայելի հաջողությունների հասած Բաքվի բռնապետական վարչակարգին, որը չխորշեց հումանիտար աղետի միտումնավոր հարուցմամբ 10 ամիս շարունակ սովամահության եզրին հասցնել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերին, դիմել անհամաչափ ռազմական գործողությունների ու վախի սպառնալիքով ու նվաստացմամբ բնիկ հայությանը դրդել բռնագաղթի։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես բռնի տեղահանված հայության իրավունքների համար պայքարի հանձնառու, դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անաչառ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարված համակարգային հանցանքներին։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին, որը ցեղասպանածին գործոն է։ Մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք միջազգային հանրությանը, որ ադրբեջանական ծայրահեղ ազգայնական քաղաքականության հետևանքով ադրբեջանական հասարակությունը վերածվել է էթնոֆոբ զանգվածի՝ զուրկ մարդասիրության ու ճշմարտասիրության բոլոր հատկանիշներից։ Այս է վկայում քնած հայ սպային կացնահարողի հերոսացումը, այս է վկայում Ջուղայի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այս են վկայում այն անթիվ ցեղասպանական գործողությունները, որոնց ենթարկվել է հայությունը 1988-1992 թթ․ պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, ապա՝ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում։

Մենք վստահ ենք, որ մարդկության պատմությունը նման զազրելի գործողություններից ապագայում զերծ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի 75 տարի առաջ ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան գործի անվերապահորեն, այլապես մարդասիրական բոլոր կոչերն ի չիք են՝ առանց պատժի ու պատասխանատվության համապատասխան մեխանիզմների»։