Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները վատ հունգարերեն իմանալու պատճառով ծեծկռտուքի մեջ են ընկել. փաստաբան ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մշակել են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությանը պատասխանելու ծրագիրԴանակի հարվածից վիրավորում ստացած 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադում Հայաստանը ներկայացել է իր տաղավարով «Արարատ» ակումբը իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան Սպասում ենք մյուս ակումբներին․ FAF-ը հայտարարություն է տարածել Խոզի ու թռչնի միս, տավարի քյաբաբ և հավի բդիկներ, հաճար ու փիթի. ԶՈՒ-ում նոր ճաշարան է բացվել (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր պատգամավորները արցախցիների կենսաթոշակների հարցով ՍԴ են դիմել Լոկոմոտիվը վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը Ռուբինից․ Հայաստանի հավաքականի 3 մասնակից կար խաղին Բռնություն է գործադրվել հղի կնոջ նկատմամբ Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Հրդեհ Սյունիքի Ծավ գյուղի անտառամերձ հատվածում Վեհափառը ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավոր հայորդիներին «Փյունիկ»-ը գերազանցեց «Արարատ»-ին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայկ Գևորգյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել Վիճարկվում է արցախցիների կուտակած գումարները ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» շոուն շարունակվում է, Նիկոլը փորձում է փիար անել այդ փուչիկը․ Արմեն Աշոտյան Ի՞նչ սպասելիքներ ունեն Վիսկոնսինի հայ գործարարները ԱՄՆ ընտրություններից Պետական պարտքն ավելացավ 450 մլն դոլարով․ 168.am «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը
Հայոց ցեղասպանության ուրացումը Փաշինյանի նախաձեռնությունն է. Արմեն Աշոտյան
Հայաստան կժամանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել «Հեռացի՛ր». երկրպագուները խափանել են հերթական խաղը՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլումԶելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինային անհրաժեշտ Կուրսկում ռազմական գործողությունըՀայկական պատվիրակությունը Ժնևում ընդգծել է դատաիրավական համակարգի թվայնացման կարևորությունըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱԺ հանձնաժողովը Բուդապեշտում մասնակցեց ԵՄ հարցերով համաժողովին՝ հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակովԲժշկության ոլորտում ՀՀ ձեռքբերումները պետք է արտահանվեն բժշկական զբոսաշրջության տեսքով․ Անահիտ ԱվանեսյանԿոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրաՀամախմբվե՛նք արցախահայության հարցի՝ համահայկական այս օրակարգի շուրջ․ Արամ Ա կաթողիկոսի կոչըՀանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակՈւկրաինան զորքը մարտի դաշտում կհերիքի միայն 6-ից 12 ամիս. The New York TimesՍիսիան-Աղիտու ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «MAZ» բեռնատարը. կան տուժածներՄեր պետությունն էլ այս պահին զավթված է, և օկուպացիոն վարչակարգը պետության բոլոր ռեսուրսները նույնպես հայ ազգի դեմ է օգտագործում. ՎրթանեսյանԱրցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրավունք են վերապահում իրենց անունից խոսել. Արցախի ՄԻՊ«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարությունԽորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ԱԳՆ Հաջորդ շաբաթ Աժ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարենԱմրագոտին կյանք է փրկում. ՆԳՆ հոլովակը Եվրոպացիները պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմԳագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ Քար առ քար կառուցենք ապագան․ Էկոնոմիկայի փոխնախարարը Փաշինյանին լիասիրտ շնորհակալություն է հայտնել իրեն պաշտոն տալու համարԱյս տարվա առաջին 9 ամիսներին Երևան-Կապան-Երևան չվերթից օգտվել է 899 ուղևոր․ «Հետք»
Քաղաքականություն

Ինչը լսեցի քիչ առաջ, դառնացնող է, հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը․ Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Փաշինյանը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Այն, ինչ լսեցի քիչ առաջ, մի փոքր դառնացնող է, որովհետև հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը: Այսինքն այս արտահայտությունը կարող է ցույց տալ ինքնին, թե մենք ինչ ծավալի խնդրի առաջ ենք կանգնած և ինչ խնդիրներ պետք է լուծենք, բայց իմ ասածը նրա մասին չէ, չեմ ակնարկում, որ դժվար է: Ինչքան էլ դժվար լինի, այդ խնդիրները մենք պետք է լուծենք: Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»: Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա մասին է, որ մենք Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք, բայց շատ կարևոր է, որ այս ճանապարհին կառավարությունը միայնակ չլինի: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել GreenRock ընկերությանը՝ նման նախաձեռնության համար»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Կառավարության օրակարգը և խնդիրը շատ պարզ է. պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր երեխա, նույնիսկ յուրաքանչյուր մեծահասակ, սպորտով զբաղվելու ենթակառուցվածքին հասանելիություն ունենա: «Եվ մենք հիմա էլ բավականին մեծ թվով մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում՝ դպրոցների տեսքով: Երկու օր առաջ նորից կառավարության նիստում հնչեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում 25 մարզադահլիճներ շահագործման կհանձնենք այն դպրոցների համար, որոնք չունեն նման մարզադահլիճներ:

Կարևոր է, որ այս պրոցեսը շարունակվի և մասնավոր հատվածն էլ կառավարության ռազմավարություններին համահունչ ներդրումներ անի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Կառավարության դերն է` ուղղորդել մասնավոր այն ներդրումները, որոնք սոցիալական պատասխանատվության շրջանակում են: «Բոլոր այդ ներդրումները պետք է լիարժեք համապատասխանեն կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին, որպեսզի մենք կարողանանք սիներգիա ստանալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շրջել է մարզահամալիրում` ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Փաշինյանին ներկայացվել է, որ Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի և GreenRock Management Group միջազգային կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։ Պատասխանատուների ներկայացմամբ, դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։

Դիլիջանում վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։ Փոխվել են կոնստրուկցիաները, տանիքը, հիմնային պատերը և այլն։ Վերակառուցումից հետո շենքը կունենա նույն արտաքին տեսքը, սակայն ավելի հարմարավետ նոր ու ժամանակակից ցուցադրություններ անցկացնելու համար։ 2024 թվականին՝ թանգարանի 45-ամյակին, նախատեսվում է թանգարանի վերաբացումը:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ներկայացվել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 128 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորել է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ 40%-ը՝ Կառավարությունը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2023 թվականին Կառավարությունը Դիլիջան համայնքին է նվիրաբերել մեկ աղբատար մեքենա (արժեքը՝ 61 մլն 500 հազար դրամ) և մեկ ունիվերսալ վակումային կոմունալ մեքենա (արժեքը՝ 80 մլն դրամ)։ Մինչ այդ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի և Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք էր բերվել մեկ աղբատար մեքենա և 200 աղբաման։