Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է
Դեկտեմբերի 8-ին` ժամը 9:00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգել Սեբաստիայի փողոցի սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ պահարաններից մեկում հայտնաբերել է սպորտային պայուսակ, որի մեջ փամփուշտներ, խոնավ հագուստ, ներարկիչ, մոխրացած հետքերով կաթուցիչ, հուշանվեր թղթադրամներ և ՀՀ 22-ամյա քաղաքացու անձնագիր կա:
«Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված պայուսակը սուպերմարկետի պահարանն էր դրել 22-ամյա երիտասարդը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երևանցի 22-ամյա երիտասարդը հոկտեմբերի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ և 525-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: