Երևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են (տեսանյութ)
Երեկ գիշերը Երևանում խայտառակ դեպք է տեղի ունեցել, այս մասին ահազանգել է լրագրող Գոհար Հայրապետյանը:
«Ոչ ադեկվատ վիճակում գտնվող (հավանաբար, թմրանյութերի ազդեցության տակ) երկու ՌԴ քաղաքացի շրջել են քաղաքով, հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել՝ ինչպես Սիդորովի այծին (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել, ասելով՝ Ռամզան Կադիրովի գերեզմանին են դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին...
Մի խոսքով՝ խայտառակ են իրենց պահել:
Բոլոր վիդեոները չեմ տեղադրում, որովհետև ամբողջությամբ հայհոյանք են պարունակում և անպարկեշտ պահեր: Ընտրել եմ «ամենաանմեղները»: Այս ամենը նկարել են հենց իրենք: Չգիտեմ` ինչպես է տարածվել, հավանաբար, իրենց սոցցանցերում են դրել»,- իրավիճակը ներկայացրել է Հայրապետյանը:
ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ գույքի վնասման ու խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 օտարերկրացի է ձերբակալվել: