Ռուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուս մարզիկներին թույլատրել է մասնակցել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականին։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
ՄՕԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի ներկայացուցիչները կկարողանան մրցումներին մասնակցել չեզոք կարգավիճակով՝ որպես ինդիվիդուալ մարզիկներ։
Նշվում է, որ մասնակից մարզիկներն իրավունք չեն ունենա մրցել թիմային մրցաձևերում: Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից զրկված կլինեն նաև պատերազմական իրադարձություններին անդրադարձած մարզիկները: Բացի այդ, ՄՕԿ-ը չի հավատարմագրի ոչ մի պաշտոնատար անձի: