Կոնդի ծրագիրը ցանկացած դեպքում իրականացնելու են. ի՞նչ է սպառնացել Ավինյանը. «Փաստ»Ինչու իշխանությունն անտեսեց դիվանագետի օրը․ «Հրապարակ» Հայաստանում անանուն, առանց ակցիզի ծխախոտ է վաճառվում. «Ժողովուրդ»Քաղաքական դաշտում «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում՝ «երրորդ ուժի» ձևավորման առումով. «Փաստ»Բելգիացի պաշտոնաթող գեներալը ցնցող հայտարարություն է արել Արևմուտքի մասինԱրցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալաշկերտի ֆուտբոլիստը հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական Եվրամիությունը չի ցանկանում, որ Էստոնիայի վարչապետը ղեկավարի եվրոպական դիվանագիտությունըՄակունցը Լոս Անջելեսում քննարկել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ Գերմանիայում չորս մարդ է մահացել ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքովԹուրքիայում կրկին երկրաշարժ է Նուբարաշենի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել․ շարունակվում են մարման աշխատանքները Հայ ռազմագերիները խոշտանգվում են Բաքվում, իսկ ՀՀ իշխանությունը հանձնում է ադրբեջանցի դիվերսանտին․ Վարուժան Գեղամյան Ինձ դատում են Արցախի համար պայքարելու համար, սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Քոչարյան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ հանդիպումը Շոլցի խոսքերը գրոշի արժեք չունեն. Deutschland KurierԱդրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել «Շատ շուտ ուրացանք մեր հերոսներին»․ պատից հանել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը (լուսանկարներ)
Իշխանությունները գերեվարված ադրբեջանցի զինվորականին որոշել են հանձնել Բաքվին. ԱԱԾ հայտարարություն
Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական հարձակման Վլադիմիր Զելենսկու դեմ. BloombergՔեզ հետ ենք, Արտակ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Դաշյանին Խոշոր հրդեհ՝ Սարդարապատ գյուղում․ կենդանիներին փրկել են կրակի ճիրաններիցԴիվանագիտական խրամատում համառ պայքար է ընթանում ՀՀ ինքնիշխանության պաշտպանության համար․ Միրզոյան Հնարավոր չէ մնալ անտարբեր, եթե քաղաքական գիտակցությամբ հայ ես, hնարավոր չէ միայն սգալ․ Վարուժան Գեղամյան
Դադարեցվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը
Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով․ դատական դեպարտամենտից պարզաբանում են Ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում Ավարտվել է Հունաստանի ՊՆ նախարարի՝ Հայաստան այցը․ նրան ճանապարհել է փոխնախարար Արման Սարգսյանը Արցախում ադրբեջանցիները վերացնում են 2500 տարվա պատմություն ունեցող հայկական բոլոր հետքերը․ Բյուիսո Դանիայի ԱԺ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան Դաշյանը կվիրահատվի. ապաքինման համար 8 շաբաթ կպահանջվի Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, արձանագրում են ՀՀ իրավիճակը Մենք մի երկիր ենք, որը կօգնի Հայաստանին, որքան կարող է․ Հունաստանի ՊՆ նախարարը՝ Փաշինյանին «Պատշաճ քաղաքական կամք է պետք նոր մարտահրավերները կառավարելու համար»․ Փաշինյանն ընդունել է Դենդիասին Նոր արթնացող կյանքը՝ Դիլիջանում Միրզոյանը Հունաստանի ՊՆ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի մարտահրավերները, պարգևատրել շքանշանով Իմ այցը Հայաստան նպատակ ունի խորացնել ՀՀ և Հունաստանի ՊՆ և ԶՈՒ միջև համագործակցությունը․ Դենդիաս Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական հաստատությունների արդիականացմանը ԱՆ-ն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի ԱԺ մի խումբ պատգամավորներ մարտի 10-16-ը գործուղվելու են Ֆրանկֆուրտ և Բոնն Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Ձևական վաճառքով Այգեպատ համայնքին հասցվել է 4.5 մլն-ի վնաս․ գումարները ստացել է համայնքի ղեկավարը Խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը․ մայր ու դուստր տեղափոխվել են ԲԿ Գրիգոր Մինասյանը անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության՝ ՀՀ այցի արդյունքներին Նորակոչիկները պատրաստության կուրսեր են անցնում. Աբրահամյան Գևորգ Պապոյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, նա դիմել է ՄԻՊ-ին Մարտի 5-ին` ժամը 10։00-17։00-ն, որոշ շրջաններ կհոսանքազրկվեն
Տեսանյութ

ՈւՇԱԳՐԱՎ. Գաղտնալսված զրույցի վերծանված տեքստը՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց գործի հետ կապված (տեսանյութ)

Ավելի քան երեք տարի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, դատավոր  Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, ընթանում է դատավարություն՝ կապված 2018 թվականին «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ։

NEWSPRESS.am-ն արդեն քանիցս անդրադարձել է խնջույքից հետո տեղի ունեցած պատահարին։ Այդ օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։

Թեև պատահարից անմիջապես հետո պարզվել են հանգամանքները և բոլոր վկաները նշել են, որ տեղի ունեցածը զուտ դժբախտ պատահար է, սակայն դրանից երկու տարի անց, խմբակային կանխամտածված սպանության անվան ներքո, ձերբակալվում են թե՛ խնջույքի մասնակիցները, թե՛ ռեստորանի աշխատակիցները։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում, գործով մեղադրվող Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատում է, որ վերջիններիս նկատմամբ անազատության մեջ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք ցուցմունք տան Ռոման Մովսիսյանի դեմ՝ ասելով, թե իբր տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն, որն իբր թե կանխամտածված իրականացրել է Ռոմանը՝ իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկի նկատմամբ։

Այսօր արդեն, ըստ պաշտոնական վարկածի, Ռոման Մովսիսյանը մեղադրվում է իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկ Ներսիսյանի սպանության մեջ։ Այն ընկերոջ, ում, ինչպես մտերիմներն են պատմում, թևի տակ առած, պահել է փոքր եղբոր նման։

Դատական նիստի ընթացքում փաստաբանն իր ճառի ժամանակ հանգամանալից նկարագրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչ ճնշումներ են գործադրվել վկաների նկատմամբ։

Այս անգամ ներկայացնում ենք ռեստորանային համալիրի աշխատակցուհիներ Ռուզանի և Լուսինեի գաղտնալսված զրույցը։

Փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատում է, որ անգամ այդ գաղտնալսումն է ապօրինի իրականացվել։ Սակայն այստեղ խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ այս կանանց գաղտնալսված զրույցը դատարանում հաշվի չի առնվել։ Մինչդեռ, կանանց անկեղծ զրույցից ակնհայտ է դառնում, որ նրանց վրա ճնշումներ են գործադրվել, և ստիպել են ցուցմունք տալ Ռոման Մովսիսյանի դեմ։

Փաստաբանին հաջողվել է ստանալ գաղտնալսված ձայնագրությունն ու անգամ, ժամերն ու րոպեները ֆիքսելով, վերծանել կանանց անկեղծ զրույցը (կանայք չեն կռահել անգամ, որ իրենց կարող են ձայնագրել)։

Ռոման Մովսիսյանի պաշտպանը դատարանում իր ճառի ընթացքում ընթերցեց այն, որը ներկայացնում ենք ընթերցողի դատին ու մեկնաբանությանը․․․ 

Հատված` փաստաբանի ճառից.

«Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ վերը նշված անձիք ենթարկվել են ճնշումների, բռնությունների և խոշտանգումների, որի պայմաններում դատարանը պետք է անթույլատրելի ճանաչի վերջիններիս կողմից անազատության մեջ գտնվելու ժամանակ տված ցուցմունքները։

Վերոգրյալը հիմնավորում եմ նաև Ռուզաննա Խաչատրյանին և Լուսինե Շահբազյանին միևնույն խցում գտնվելու ժամանակ գաղտնալսման ձայնագրությամբ, որում, օրինակ Լուսինե Շահբազյանն ասում է հետևյալ խոսքերը.

Լուսինե,  –  «Ասում են` կապ չունի` դու ճիշտ ես, ասա` թողնեմ։ Վայ, մեղա Աստծու...  Ասում եմ` ոչ մի բան չունեմ ավելացնելու։ Ասում եմ` ի՞նչ ես ուզում, քո ուզած սուտը ասե՞մ»։

Ռուզաննա.  – «Ես չիմացա էլ` որ մեկն էր քննիչը, ասում են` քննիչը պետք է որոշի։  Էնքան մարդ մտավ–հելավ, մտավ–հելավ` չիմացա էլ` որ մեկն էր»։

 

Ռուզան։ «Ասում եմ՝ ես եմ մենակ եղել․․. լավ էդ ո՞վ տեսավ, որ այնտեղ մարդ չկար, էլ ո՞վ տեսավ։ Ասում եմ` էդ մատուցողը սեղանն է հավաքել, ես էլ մի աչքով տեսել եմ, որ էդ մարդիկ նստել ավտոն– գնացել են։ Մեր մոտից նորմալ հելել են էդ մարդիկ, հիմի ով ուր է գնացել՝ ես ամեն հաճախորդի հետևից հո չե՞մ հելնի։

Մենեջեր ես` ասում է, ամեն կատարված պիտի իմանաս. ասում եմ՝ բայց բան չի կատարվել։ էս էլ իրանց խուլիգանության  վերջին ձևն է, էս է մեր արդարադատությունը։

…..

Ռուզան։ «Ինչ լավ ա` ստեղ ես»:

Լուսինե։ «Կարող ա ես մինչև լույս չձգեի մենակ․․.»:

Ռուզան։ «Ախպեր մի երկու հատ ադյալ տուր, մրսում է, էս աղջիկը հիվանդ է»։

Նույն ձայնագրության մեջ Լուսինեն պատմում է՝

Լուսինե։ –«Ասում են՝ 12 տարի կտանք․․. Ասի` որ էստեղից դուրս

գամ, բողոքելու եմ, դու էս պահին ինձ գցել ես լարված վիճակի մեջ, ասի` ո՞վ ա պատասխան տալու։ /01․06․54/»։

Այնուհետև խոսակցության մեջ Լուսինեն անհանգստանում է հիվանդ մոր ու երեխայի համար։

Ռուզան։–  «Լսի խուժան երկիր է, պիտի ապահովի հիվանդ մորը, անչափահաս երեխուդ թողել ես փողոցները, բերել ես էս մարդուն ստեղ: Դու տե՛ս հլը` ես ինչ եմ անելու…»։

Լուսինե։ «Ես էթալու եմ ուղիղ քաղաքապետարան»։

Լուսինե։ «Ոչ, իրանք ասում են, դու մեր ուզածը պիտի ասես, մենք թքած ունենք դու տեսել ես, թե չես տեսել։

Ռուզան։ «Դե հենց էդպես էլ պիտի ցուցմունք տամ, որ իրանք ասում են՝ մեր ուզածը պիտի ասես»։

Լուսինե։ «Հլը մի բան էլ` իյա խի բան չունե՞ս ասելու՝ ո՞նց չես տեսել»։

Ռուզան։ «Հեսա հարսնիքներ ունենք․․․»:

Լուսինե։ «Դու քո հարսնիքի դարդն ես, ես իմ աշխատանքի, երեխեքի դարդն եմ․․․»:

Լուսինե։ «Ես էս պահին ասում եմ՝ չեմ կարա յոլա էթամ, իմ տղեն ա աշխատում, իմ նաֆարը պահում, վերցրել բերել են ըստեղ։ Ես հիմա ի՞նչ անեմ, էդ նաֆարին ըտենց թողնե՞մ»։

Ռուզան։ «Զոբս ա խեղդում։ Հանցագործ են գտել, բերին փակին, դռներն էլ փակել են վրեքս․․․»:

Լուսինեն կարդում է իր իրավունքների հուշաթերթիկը։

Ռուզան։ «Ասում եմ` ես փաստաբանի իրավունք ունեմ, ասում են` քեզի ո՞վ ա հարցաքննել, երբ հարցաքննենք` փաստաբանիդ կկանչենք»։

Լուսինե։ «Բայց չեն կարա, ինչքան էլ փորձեն սարքեն, մեկա արդարություն գոյություն ունի»:

 

Այնուհետև Ռուզանն ու Լուսինեն նկատում են, որ խցի պատի վրա մարդիկ իրենց տվյալներն են գրել և Ռուզանը Լուսինեին ասում է. «Գրի` Աբովյանի քննչակա՛ն, բոլորդ պատասխան եք տալու, մարդկանց ստիպում են կեղծ ցուցմունքներ տան»։

 

Լուսինեն էլ ինչ որ գրություն է թողնում պատին»: 

 

Այս ամենը ընթերցելով` փաստաբան Ռուբեն Բաոյանը նկատեց, որ վճիռը կայացնելիս, անհրաժեշտ է, որ դատարանն այս գաղտնալսման վերծանումը ևս հաշվի առնի։

Ըստ փաստաբանի` ինչպես դատաբժշկական հետազոտթյան, այնպես էլ գործի քննության ընթացքում եղել են բավականին բացթողումներ և գործն ուղղորդված բնույթ է ստացել։

Ռոման Մովսիսյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 6–ին` ժամը 14։00–ից մինչև 18։00–ն։ 

Արմինե Մկրտումյան