Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետԱդրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ադրբեջանի դեմ հայտարարությունները. Ադրբեջանի ԱԳՆԱՄՆ-ը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղությանըՊայմանագրային զինծառայող է դանակահարվելՓոքր Մասրիկում եղբայրներից մեկին սպանել է 19-ամյա երիտասարդը. հոր ու 15-ամյա եղբոր հետ էր գնացել կռվիՍպասվում է առանց տեղումների եղանակՋրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»
Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը․ «Հրապարակ» Քերոբյանի աթոռն էլ աճուրդի դրեք. «Հրապարակ»Քարվաճառի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (ֆոտո)«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»«ML Մայնինգ»-ը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում․ «Հրապարակ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. «Ժողովուրդ»Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ»Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Հրապարակ»Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին կանչել են Հակակոռուպցիոն դատարան. հերթը նրանն է եղել. «Ժողովուրդ»Խաղաքարտերը բացեց. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել․ «Հրապարակ» 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ ՀՀ արդարադատության նախարարության հետաքրքիր գնումները. «Ժողովուրդ»Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ шճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը (լուսանկարներ)Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է
Քաղաքականություն

Հայոց պատմության արցախյան էջը չի կարող փակվել․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։ Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։

Արցախի պատմությունը լի է տարատեսակ պատերազներով ու նվաճման փորձերով: Արցախը տեսել է սելջուկ թուրքերի արշավանքներ՝ ու չի հանձնվել: Արցախը տեսել է մոնղոլների տիրապետության բեռը, բայց չի հանձնվել: Դեպի Արցախ են արշավել Լենկ Թեմուրը, Կարա-կոյունլու և աղ-կոյունլու թուրքմենական ցեղերը, բայց չեն կարողացել հպատակեցնել: Արցախը տեսել է թուրք-պարսկական պատերազմի դաժան ժամանակաշրջանը, բայց չի ընկրկել: Արցախն ապրել և զարգացել է Խամսայի մելիքությունների ժամանակաշրջանում: Հայկական Արցախը գոյատևել է Ղարաբաղի խանության եղերական տարիներին: Արցախն իր դեմքը և ինքնությունը պահել է ռուսական կայսրության կազմում: Արցախը վերապրել և չի հանձնվել 1905-1920թթ. Այսրկովկասի հայերի ցեղասպանության ժամականաշրջանում: Արցախյան զինյալ գունդը վերջին պահին հասել ու փրկել է հայոց Սարդարապատի ճակատամարտի ելքը: Արցախը դիմադրել և չի ուծացվել նաև ԽՍՀՄ ԼՂԻՄ կարգավիճակում: Արցախը վերածնվել ու աշխարհին է ներկայացել 1988-94թթ. ազատագրական շարժումով: Արցախի Հանրապետությունն ապրել ու կայացել էր իր երեսնամյա փաստացի անկախության ճանապարհին:

Նախնադարից եկող հայկական Արցախցի անխորտակ նավը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասել էր 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը՝ նոր հորիզոններ բացելով իր ապագայի համար: Արցախահայությունն, իր հիշողության գաղտնարաններում սրբությամբ պահպանելով Նոյի թոռ Հարեթոսյան Հայկի ավանդները, պայքարել է գոյատևման, ինքնության ու ինքնուրույնության, արյուն քրտինքով ստեղծած հայկական մշակութային արժեքների և հոգևոր ժառանգության պահպանման համար։

Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով:
Հայոց պատմության արցախյան էջը չի կարող փակվել…»։