Տիկին Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք․ Հայկուհի Հարությունյանը հատ-հատ պատասխանեց ՔՊ-ականներին (տեսանյութ)
Ազգային ժողով երկօրյա քննարկում է ընթանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի շուրջ։
Թափուր տեղի համար առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, վերջինս մինչ այս զբաղեցրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Հարությունյանն իր ելույթը բավականին կոշտ կառուցեց, դիմելով իշխանականներին՝ նա հատ առ հատ պատասխան տվեց նրանց։