Բաքվում ընթանում է գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը (տեսանյութ)

Բաքվում այսօր մեկնարկել է Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում գերեվարված և Բաքվի կողմից կալանքի տակ պահվող պահեստազորային Գագիկ Ոսկանյանի քրեական գործով դատավարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
Գագիկ Ոսկանյանին առևանգել էին ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Ոսկանյանը մեղադրվում է ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու և այլ մեղադրանքներով։
Դատարանը նրա նկատմամբ նախկինում խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Այսպես կոչված, դատարանի առաջին նիստը, պետք է կայանար նոյեմբերի 30-ին, սակայն անհայտ պատճառներով Գագիկին «դատարան» չեն բերել։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի Ոսկանյանը լքել էր մարտական դիրքն առանց թույլտվության, որից հետո առևանգվել էր ադրբեջանցի ահաբեկիչների կողմից։