Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը: Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Օ'Բրայենը նշել է, որ «դրական» ու «կառուցողական» հանդիպումներ է ունեցել Բաքվում: