«Հուսահատության մեջ ընկնելով». ԱՄՆ-ում բացահայտեցին, թե ինչ է կատարվում Բայդենի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հուսահատ» է Դոնալդ Թրամփի՝ 2024 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում գործող վարչակազմի որոշումների մեծ մասը չեղարկելու ծրագրերից: Այս մասին ասել է Fox Business-ի սյունակագիր Լարի Քադլոուն։
Մեկնաբանելով դեմոկրատների՝ Թրամփին «մեկ օր դիկտատոր» անվանող հայտարարությունները՝ Քուդլոուն նշել է, որ նախկին նախագահը պահանջում է փակել սահմանը ԱՄՆ-ի հարավում և ավելացնել նավթի արդյունահանումը վառելիքի գները նվազեցնելու համար, ինչը «ճիշտ է»։
«Հուսով եմ, որ նա կխոստանա չեղյալ համարել Բայդենի բոլոր կանոնակարգերը հենց առաջին իսկ օրվանից, դա ճիշտ է: Բռնապետության թեզը պարզապես հիմարություն է, ուղղակի հիմարություն: Բայդենը հուսահատության մեջ է ընկնում այս կապակցությամբ»,-ասել է հոդվածագիրը: