Լիտվայում մահացել են ամերիկացի զինվորներՈ’չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին․ ՀՅԴ Գյումրու կոմիտե Խուզարկություններ՝ Գյումրիի ընտրություններում կուսակցությունների գրասենյակներում, ձերբակալվածներ կան Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել Մենք ի վիճակի ենք հաղթելու ամեն ինչ․ Մխիթարյան Անհայտ կորած անձանց ընտանիքները կարևոր դեր են կատարում իրենց սիրելիների որոնման գործում Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է․ Վարդան Օսկանյան Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կկատարվեն Կանզասի գվարդիայի սերժանտը դասախոսություն է անցկացրել Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը Ուկրաինայում խաղաղապահները անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխան կտան. ՄակրոնՀունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը նիստ է գումարել Գրիգորյանի քարոզարշավը տապալվեց «իրավապահ» հարձակմամբ, ՔՊ թեկնածուն վայելում է իր քարոզարշավը ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են. Մարուքյան Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից ԱՄԷ-ն պատրաստ է հնարավորինս նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին․ դեսպան Հօգուտ ՀՀ֊ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ հերթական հայցը «Արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր»․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը Կրակոց՝ Տավուշի մարզում․ «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Մարգարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, դատախազի պնդումը իրականությանը չի համապատասխանում Զախարովան բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել Երևանի ավագանին նոր անդամ ունի Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից (տեսանյութ)Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել ենԿառավարությունը խրախուսում է հեծանիվով դասի և գործի գնացողներինՍյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. Կներգրավվի Թուրքիան. միջազգայնագետԱլիևն օկուպացված Ակնայում խոսել է 44-օրյա պատերազմի մասինԼույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներումԿոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության` այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը. «Արթուն ենք» շարժումԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն, իրենք քաղաքական դիակ են․ Ալեն ՍիմոնյանՀրդեհ թուրքական հանգստավայրում. կա զոհՔավորին ուրացող, ՀԺԱՄ ու ԼՀԿ նախկին անդամ Կոնջորյա՞նն է խոսում ամոթից. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառըՎահագն Ալեքսանյանը 5000 դրամանոց թողեց Աննա Մկրտչյանի համար․ ԱԺ-ում թեժ է (տեսանյութ)
Խուզարկություններ են տեղի ունենում Վարդենիսի քաղաքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Հրաժարվում եմ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից». Սարգիս ԱրզումանյանԻշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ․ Թաթոյան
Կապի ապաշրջափակման շուրջ բանակցությունները Ալեն Սիմոնյանի իրավասության մեջ չեն. Մարիա Զախարովա
«Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ՓաշինյանինԱյս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում. «Մայր Հայաստանը»՝ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ իրականացված հետապնդումների մասին
Մամուլ

Ռազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհակարգի փոփոխության ժամանակակից փուլում տեղի է ունենում ռազմական ուժի դերակատարության կարևորում։ Եթե նախկինում միջազգային հարաբերություններում քիչ թվով թեժ կետեր կային, որոնք ռազմական էսկալացիայի աղբյուր էին, իսկ հիմնական խնդիրները լուծվում էին դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ապա ներկայում էապես իրավիճակ է փոխվել, և ռազմական ուժի կիրառումը դարձել է խնդիրները լուծելու հիմնական տարբերակը։ Դրա արդյունքում էլ մոտ 32 երկիր ռազմական գործողությունների գոտի է դարձել։ Էսկալացիան տեղի է ունենում թե՛ քաղաքացիական պատերազմների, թե՛ այլ երկրների հետ հակամարտության արդյունքում։

Օրինակ՝ Մյանմարում և Սուդանում շատ թեժ քաղաքացիական պատերազմ է ընթանում, իսկ Ուկրաինայի արևել յան հատվածում և Գազայում շարունակվում է Ռուսաստանի և Իսրայելի հարձակումը։ Միևնույն ժամանակ, կան տարածքներ ու երկրներ, որտեղ շատ բարձր է ռազմական էսկալացիայի հնարավորությունը։ Փորձագետները բարձր են համարում հավանականությունը, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել Թայվանի շուրջ, իսկ այն կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր բախման՝ մեծ ազդեցություն ունենալով նաև համաշխարհային տնտեսության վրա։ Պոտենցիալ ռազմական ներխուժման կարող է ենթարկվել նաև Հայաստանը, քանի որ Ադրբեջանը նախապատրաստություններ է ձեռնարկում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում ձեռնարկելու համար։ Իսկ Հայաստանի վրա հարձակումը կարող է մեկընդմիշտ փոխել տարածաշրջանային դասավորվածությունը։ Այսպիսի պայմաններում պետությունները էականորեն մեծացնում են իրենց ռազմական ծախսերը և զարկ են տալիս ռազմական արդյունաբերության զարգացմանը։ Եվ, օրինակ՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան ու Գերմանիան, որոնք ժամանակի ընթացքում խուսափել են մեծ ռազմական ծախսերից, հիմա ռեկորդային չափերի են հասցնում իրենց ռազմական բյուջեն։

Ռազմական ուժի՝ առաջնահերթ նշանակություն ձեռք բերելու պարագայում էապես աճում են զենքի ու սպառազինությունների արտահանման ու մատակարարման ծավալները։ Օրինակ՝ ԱՄՆ-ը ահռելի քանակի զենք է մատակարարում մի կողմից՝ Ուկրաինային ու Իսրայելին, մյուս կողմից էլ՝ Թայվանին։ Իսկ եվրոպական երկրներն էլ իրենց հերթին են սպառազինություններ մատակարարում Ուկրաինային։ Եթե չլինեն սպառազինությունների մատակարարումները, ապա Ուկրաինան չի դիմանա ռուսական ռազմական մեքենայի ճնշմանը։ Ընդհանուր առմամբ, խնդիր է դարձել սեփական անվտանգությունը միայն դրսի մատակարարումներից կախվածության մեջ դնելը։ Այս իրողությունը մասնավորապես առնչվում է նաև Հայաստանին, քանի որ հայկական կողմը այլ երկրներից մատակարարումները կազմակերպելու հետ կապված կարող է խնդիրներ ունենալ։

Հայաստանը 400 մլն դոլարի գումար է վճարել ռուսական կողմին, սակայն դրա դիմաց չի կարողանում սպառազինություններ ձեռք բերել։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանից ենք զենք ձեռք բերում, սակայն այդ զենքերի տեղափոխման հետ կապված լոգիստիկ խնդիրներ են առաջանում։ Իսկ երբ Վրաստանով ֆրանսիական արտադրության մի քանի զրահամեքենա է ներկրվում Հայաստան, դա համարվում է մեծ հաջողություն։ Այսպիսի իրադարձությունների ֆոնին երկրորդական պլան է մղվել սեփական ռազմարդյունաբերության զարգացման հարցը։

Ճիշտ է, շատ է խոսվում Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգացնելու և հայկական սպառազինություններ արտադրելու մասին, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցով նիստեր է անցկացնում, խրոխտ ելույթներ է ունենում, սակայն այդ ելույթներն այդպես էլ մնում են հայտարարությունների մակարդակի։ Ու այդպես էլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանում որևէ լուրջ ռազմական արտադրանք չթողարկվեց, որը նաև արտահանման պահանջարկ կունենար։ Ժամանակին իր ուղիղ եթերների ժամանակ վերջինս խոսում էր հայկական արտադրության «գաղտնի զենքի» մասին, որի ուժն այդպես էլ չտեսանք։ Նույն հայկական արտադրության ԱԹՍ-ների պատմությունն է կրկնվում, երբ իշխանության ներկայացուցիչները դրանց վերաբերյալ տեսանյութեր էին տարածում, փիառվում էին, շատ մարդկանց էլ թվում էր, թե մեր անվտանգությունն ապահովված է։

Այնինչ, իրադարձությունները պայթեցրին փիառի այդ փուչիկը, քանի որ հայկական անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ այդպես էլ ցույց չտվեցին իրենց արդյունավետությունը թշնամուն հակազդելու գործում։ Պարզ է, որ ռազմարդյունաբերության համալիրը շարժման մեջ դնելու համար մեծ ռեսուրսներ ու ժամանակ է հարկավոր։ Բայց այդ գործը թեթևացնելու համար կարելի է տեխնոլոգիաներ բերել այլ երկրներից, համատեղ արտադրություն հիմնել։ Հայաստանը տարբեր երկրների հետ ռազմական համագործակցության դաշտ է ստեղծել, սակայն չկան քայլեր համատեղ նախաձեռնությունների շուրջ։ Թերևս ՀՀ իշխանությունները միշտ հեշտ ուղիներն են փնտրում, օրինակ՝ զենք ներկրել ու դրանով սահմանափակվել։ Ընդ որում՝ երբեմն կասկածելի որակի ու արդյունավետության զենք:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում