Այդ լուսավոր տղաների մայրերը այս գիշերը կանցկացնեն հավանաբար Եռաբլուրում, իսկ տիկնայք Աֆրիկայում են. Մանթաշյան Եթե պատերազմը տարածվի, դրա հետևանքները չեն սահմանափակվի Արևմտյան Ասիայի տարածաշրջանով. Արաղչի Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կատարը դադարեցրել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հասնելու միջնորդական ջանքերը Որդեկորույս մայրը՝ Աննա Հակոբյանին. Մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են Պուտինը վավերացրել է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Վրաստանի ընդդիմությունը մտադիր է ամեն օր բողոքի ակցիաներ անել Ամերիկացի ռազմական փորձագետների խումբ կմեկնի ԿիևԽոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակում․ զոհ կա, 4 վիրավորներից 2-ը անչափահաս են Մենք պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ․ Դեմոյան Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի առաջնության 10-րդ խաղափուլում Հիանում եմ նրանով. Թիկնիզյան Որ օտարերկրացիները կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան կողաշրջված հայտնվել է փոսի մեջ․ վիրավորների մեջ երեխաներ կան Զելենսկին ու Թրամփը զրույց են ունեցել․ մանրամասներ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում. վիրավորներ կան 35 տարի առաջ այս օրը քանդվեց Բեռլինի պատը Սլովանը հաղթեց Սակլիցային, Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը Գեղարքունիքում վարորդը մեքենայով գլորվել է ձորակը․ զինծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել Սեփական ժողովրդի կռիվը ուրացող ՀՀ ղեկավարը պետք է կանգնի արդար դատավարության առաջ․ ադրբեջանագետ Ադրբեջանի բանակը կորուստ ունի․ սահմանապահ զինծառայող է մահացել Ո՞րն է Ամերիկան հզորացնելու Թրամփի ծրագիրը Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը․ Սամվել Ֆարմանյան Հոգիների խաղաղության համար աղոթք Եռաբլուրում (տեսանյութ) Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Այս գիշերվա դավաճանական ստորագրությունը նվաստացում դրեց մեր բոլորիս կյանքի վրա (տեսանյութ) Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցում եպիսկոպոսական ուխտի անդրանիկ պատարագը կմատուցվի Իսրայելցիների 58 տոկոսը այլևս չի վստահում Բենյամին Նեթանյահուին Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում. Արմեն Աշոտյան Ավտովթար՝ Արագածոտնում․ «Kia Optima»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կան վիրավորներ Հայաստանի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի հանդիպումների համար Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է ՌԴ-ն կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայատարարության վրա Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 34-ամյա վարորդը «Hyundai»-ով բախվել է քարերին և կողաշրջվել
Իրենց ընդդիմադիր երևակայող որոշ շրջանակների 1 հարց պետք է ուղղել. արտահերթին ո՞վ է պատրաստ․ Աշոտյան
Նոյեմբերի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿատարը, ԱՄՆ ճնշման ներքո, պահանջում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից հեռանալ երկրիցՆԳՆ հատուկ տրանսպորտ՝ ձերբակալվածների տեղափոխման պայմանների բարելավման համարԻրանից արձագանքել են Թրամփի դեմ մաhափnրձին առնչություն ունենալու մեղադրանքներինՀրազդանի կիրճում քարուքանդ է լինում 300 հազար տարվա հուշարձանը (տեսանյութ)Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համարգի կարևորության մասինԻտալիայի հավաքականի հայտացուցակը․ կա երեք նորեկԿիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը դեռ լուծված չէԱրամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանինԵթե հայ ազգը կրողը չլինի հայոց հողահավաքի ազգային նպատակի, մենք պարտության նորանոր նոյեմբերի 9-ներ ենք ունենալու. ԱղաբաբյանՏարածքն էնտեղ դրած չի, որ գնաս, հետ բերես. ԵԿՄ անդամ (տեսանյութ)«Գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները». պատերազմի ավարտին զոհվեց կրտսեր սերժանտ Հայկազ ՄկրտչյանըԱյսքան երեխա անհանգիստ պառկած է Եռաբլուրում, սպասում են իրենց արյшն վրեժին. Զnhված զինծառայողի մայրՀամաշխարհային բանկը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարՀազվագյուտ արևային հալո․ Սուրենյանի լուսանկարները
Հասարակություն

Մի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին, պահպանեք երթևեկության կանոնները. ՆԳՆ

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվել էր «ուսուցողական տեսանյութ» նախաբանով մի տեսանյութ, որում տրանսպորտային միջոցի վարորդը կասկածի տակ է դնում պարեկային ծառայողի կողմից տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափման գործընթացի իրավաչափությունը, նաև պնդում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը պաշտոնապես հրապարակված չէ, ուստի վարչական տույժ նշանակելու մասին որոշումն իրավաչափ չէ: Միաժամանակ, տեսանյութով կոչ է արվում մյուս վարորդներին՝ ևս գործել նման կերպ։ Արդյունքում, ՀՀ վարորդների շրջանում մեծամասնություն կազմող օրինապահ քաղաքացիների մոտ կարող է առաջանալ անվստահություն՝ պարեկային ծառայողի գործողությունների և կայացրած որոշումների նկատմամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, գործող է, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը հրապարակված է ՀՀ պաշտոնական իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում, այսինքն՝ պատշաճ հրապարակված է։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

Տեղեկացնում ենք նաև, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով պարեկային ծառայողին լիազորություն է տրված Ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչն իր մեջ ներառում է նաև կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափելով ստուգելը։

Վարորդի կողմից զննության իրականացմանը խոչընդոտ ստեղծելու դեպքում պարեկային ծառայողն իրավասու է պահանջել դադարեցնել խոչընդոտող գործողությունները, իսկ օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքում՝ իրավախախտների նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոցներ։

Հարգելի՛ վարորդներ, խնդրում ենք չտրվել սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է ձեր իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով։