Ալիևը Հայաստանից երաշխիքներ է պահանջում․ ռևանշից է վախենում
Ադրբեջանին պետք են ամուր երաշխիքներ, որ Հայաստանում այլևս ռևանշիզմի փորձեր չեն լինի, քանի որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Տեղյակ ենք նաև, որ Հայաստանը բազմաթիվ վատ խորհրդականներ ունի եվրոպական որոշ մայրաքաղաքներում։ Ինչպես գրում է APA-ն այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլիներ։ Իսկ դրա համար երաշխիքներ պետք է լինեն»,- հավելել է Ալիևը։