Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի սիրտն է ճաքել. մանրամասներ
Արարատի մարզի Սուրենավան գյուղում շների հարձակման հետևանքով մահացած երեխան՝ 7-ամյա Ալիկն է։ Դպրոցի փոխտնօրեն Վալյա Ավետիսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմել է, որ դեպքը առավոտյան է տեղի ունեցել՝ դպրոց գնալու ճանապարհին։
«Երևի 8.40 -ի սահմաններում իմացանք դեպքի մասին։ Դպրոցի ճանապարհին՝ ակումբի մոտ, շները հավաքված են եղել, թափառող շներ են այնտեղ պտտվում, որտեղ չկան դրանք։ Առավոտ շուտ տղան իր ընկերների հետ՝ 3-ով, դպրոց գնալիս են եղել, երբ շները հարձակվել են։ Երեխաները վազել են։ Ալիկը վազելիս ընկել է, սկզբում կարծում էինք, որ գլուխն է քարին կպել, բայց փաստորեն սիրտն է ճաքել վախից»,-պատմել է դպրոցի փոխտնօրենը։
Նա նաև նշել է, որ երեխայի մայրը նույն դպրոցում է աշխատում.«Իմ աշակերտուհին է եղել, հիմա դպրոցի գործավարուհին է։ Բոլորս շատ ճնշված ենք, ուղղակի խոսելն անհնար է»։
Նշենք, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել մահացած վիճակում։