Մեկ զանգ է եղել. Հայկուհի Հարությունյանը՝ իր նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ գործադրելու մասին
Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով։ Այս մասին, ԱԺ իր ելույթից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Նա չասաց, թե կոնկրետ ում կողմից է եղել զանգը։ Նա միայն ասաց, որ այդ զանգի մասին գործադիր մարմնին տեղեկացրել է, ու դրանից հետո նման զանգեր չեն եղել։
«Սովետական միության տարածված ձև է, զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո, բարցարձակապես կրկնություն չի ունեցել»,- մանրամասնեց Հարությունյանը։
Նա նշեց միայն, որ որոշում կայացնելու վերաբերյալ «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է։
«Ինձ համար կարևոր է, որ գործադիրի հետ աշխատանքի արդյունքը չարատավորվի»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն այդ զանգի մասին ահազանգել է և ուրախ է, որ դրանք այլևս չեն կրկնվել։