Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը․ «Հրապարակ» Քերոբյանի աթոռն էլ աճուրդի դրեքՔարվաճառի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (ֆոտո)«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»«ML Մայնինգ»-ը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում․ «Հրապարակ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. «Ժողովուրդ»Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ»Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Հրապարակ»Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին կանչել են Հակակոռուպցիոն դատարան. հերթը նրանն է եղել. «Ժողովուրդ»Խաղաքարտերը բացեց. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել․ «Հրապարակ» 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ ՀՀ արդարադատության նախարարության հետաքրքիր գնումները. «Ժողովուրդ»Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ шճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը (լուսանկարներ)Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան Ֆրանսիան կշարունակի զինտեխնիկայի առաքումը ՀՀ, ողջունում եմ Ձեր հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ) Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ (տեսանյութ)Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն Փաշինյանը և Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂՀյուսիս-հարավի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը քննարկվել է ԵՆԲ ներկայացուցիչների հետ Կարևորում ենք ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան
Քաղաքականություն

Մերժելով մեր նախագծի ընդունումը՝ ՔՊ-ն դրսևորել է ինքնիրավչություն և փաստացի զավթել իշխանությունը. «Հայաքվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, բացասական եզրակացություն հայտնեց «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագիծը բովանդակային քննարկման չարժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների ապակառուցողական միջամտությունների հետևանքով։

Դեկտեմբերի 5-ին էլ ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

Այսպիսով, մեր 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծը, որը ՀՀ 33-ամյա պատմության առաջին քաղաքացիական նախաձեռնության արդյունքն էր և կոչված էր պաշտպանելու ՀՀ սահմանադրաիրավական հիմքերը, անգամ քննարկման չդրվեց ԱԺ նիստում՝ ՔՊ խմբակցության ինքնիրավչության պատճառով։

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծն ԱԺ նիստի օրակարգ չներառելը ծանր հարված է Հայաստանի՝ առանց այն էլ խարխլված ժողովրդավարությանը։ Այն ոչ միայն հակաժողովրդավարական քայլ է, այլև ակնհայտ արհամարհանքի դրսևորում է 58 հազար քաղաքացիների կամքի հանդեպ։

Գործող իշխանությունները, հրաժարվելով օրենքի նախագիծը քննարկելուց, հարցի վերաբերյալ որևէ սեփական առաջարկ չներկայացրին, ինչը պարտադիր պայման է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունների դեպքում՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությունների։

Այս ապօրինությունների շարանը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը սահմանադրական բոլոր եղանակներով պայքարեց քաղաքացիների տված քվեն պաշտպանելու համար։ Սակայն ՔՊ-ն հերթական անգամ ապացուցեց, որ փաստացի զավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը, դրժում է իր նախընտրական խոստումները և իր իսկ հաստատած՝ կառավարության 2021-26 թթ․ ծրագրի հիմնադրույթները, և արհամարհում է նրա օրինական կամքը։

Ուստի մեզ այլ բան չի մնում անելու, քան արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փաստացի զավթում, և մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների և մեր հիմնարար ազգային նպատակների պաշտպանության համար։

Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք առաջիկա օրերին, մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին և գործընկերներին՝ վստահության և հետևողական պայքարի համար»։