Միայն ռազմական ուժով Ադրբեջանը կարող էր «խաղաղության» հասնել Ղարաբաղում․ Ալիև
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իր գործողություններով ցույց տվեց, թե ինչպես կարելի է խաղաղություն հաստատել ռազմական ուժի միջոցով։ Ինչպես գրում է РИАновости գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը կարծիք է հայտնել, որ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը դեռ դիրքավորվում էր որպես չճանաչված հանրապետություն, Մինսկի խմբի համանախագահները եկան այն եզրակացության, որ ադրբեջանա-հայկական հակամարտությունը ռազմական լուծում չունի, բայց Բաքուն ցույց տվեց, որ սխալվել են։
Սակայն, Ալիևի կարծիքով, Ադրբեջանը կարողացավ ապացուցել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում կա, և այդպիսով այն լուծվեց երեք տարում։