«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան Time ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Գրում է Armsport-ը։
2023 թվականին Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին, որը նրա համար ութերորդն էր։ Նաև ՊՍԺ-ի հետ նա նվաճեց Ֆրանսիայի Լիգա 1-ը և Ֆրանսիայի Սուպերգավաթը: Միևնույն ժամանակ, «Ինտեր Մայամիի» կազմում Լիոնելը նվաճեց ամերիկյան թիմի առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։