Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Ազատության» հարցին ի պատասխան, դեսպանը հայտնեց, որ Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։
Վասիլիս Մարագոսը, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։