Հայաստանի 3 կազմակերպություն` ԱՄՆ-ի արտահանման սահմանափակումների ցանկում
ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումների ցանկում ներառել է 3 կազմակերպություն Հայաստանից, գրում է РИА Новости-ն։
«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն փոփոխություններ է կատարում արտահանման վարչարարության կանոնակարգերում»,- նշվում է պարզաբանման մեջ։
Ցանկում է նաև 28 կազմակերպություն՝ ՌԴ-ից, 4 ընկերություն Կիպրոսից, 1-ական ընկերություններ Բելառուսից, Չինաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից, 3-ական՝ Բելգիայից։