Թուրքիայում գնահատել են, թե ինչպես է Պուտինը «պատմության դաս տվել» ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի ԲլինքենինԻսրայելը համաձայնել է թույլատրել ԱՄՆ-ից Գազա ալյուրի առաքումըՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության սառեցման մասին հայտարարել նշանակում է ի դեմս ՌԴ-ի՝ ձեռք բերել նոր թշնամի Եթե ՌԴ-ի դեմ սանկցիաները չպահենք, կազդի սանկցիաները կիրառողների հետ մեր հարաբերության վրա․ Փաշինյան Այս գիշեր տեղի է ունեցել արևի ամենամեծ բռնկումը վերջին յոթ տարվա ընթացքումԵրբեք չենք համակերպվելու Արցախի բռնաթափման հետ․ Լևոն Քոչարյանը՝ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությանը Շփվո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի հետ․ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերություններից ՌԴ հեռուստաալիքները 6 տարի է` հակաքարոզչություն են անում իմ և մեր կառավարության դեմ. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կայցելի Երևան և Բաքու Լարված իրավիճակ՝ Քասախում․ զոհ կա, ծեծկռտուքի վայրում հայտնաբերվել են իրար բախված մեքենաներ Չնայած Ալիևն ասում է` պատրաստ է խաղաղության, բայց նոր հարձակում է պատրաստում ՀՀ-ի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հնարավո՞ր է վստահել Ադրբեջանին․ Փաշինյանի պատասխանը Փաշինյանի հարցազրույցը France 24-ին՝ Բաքվի հարձակման և խաղաղության գործընթացի մասին․ ՈՒՂԻՂՊետք չէ մոռանալ ու ուրանալ այս մարդկանց, նրանք էին անկախ Հայաստանի և ազատագրված Արցախի կերտողները Փորձը ցույց է տալիս՝ կանայք արագ են յուրացնում գիտելիքները, նրանց ներգրավվածությունը կարևոր է․ ՆԳՆ Քննարկվում է Հայաստանում համաշխարհային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորությունը Ֆրանս-պարսկական հարաբերություններն ու հայերը․ ինչ էր ուզում Պարսից շահը Լուի 14-ից․ Դանիելյան Ֆրանսիական ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են ՀՀ «Ինժեներական քաղաք» Փարիզում՝ Մակրոնի ներկայությամբ, թեժ զրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Փափազյանի միջև․ մանրամասներ Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները տագնապալի են․ Քրիստինե Վարդանյան «Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կողքին է»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մեզ ուժ ու կորով է պետք, առջևում դաժան թշնամին է ու ապազգային իշխանությունները․ Արցախի պատգամավոր Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ բնակելի տան տանիք է այրվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը չեն աշխատի Սիսիանի, Գորիսի, Մարտունիի ճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի․ Էդուարդ Շարմազանով Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել․ «Խոպանչիների կառավարություն» Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան. նա ընդունել է հրավերը Պապիկյանը օդանավակայանից ճանապարհել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին Երևանը ցուցադրաբար գերադասեց ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել․ ՌԴ ԱԳՆ Շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը ԵԱՀԿ-ից ակնկալում ենք և սպասում հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն․ Լիլիթ Գալստյան Դատարանը մերժել է Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ միջնորդությունը Երևանում թալանել են ճանաչված դերասան Արման Նավասարդյանի ավտոմեքենան
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Երևանի կշտամբանքը և պարզաբանում է ակնկալում
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին Հայաստանը մեծապես կարևորում է մեր հարաբերությունների խորացումը․ ՀՀ նախագահը՝ Ճապոնիայի կայսրին ԼՂ տեղահանվածների զբաղվածության ապահովման աջակցության համար պետբյուջեից 873 մլն դրամ է հատկացվել Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Կարեն Անդրեասյանի հետ Այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ․ Մկրտչյան Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր 638,444.4 հազար դրամ կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանըԱջակցություն կտրամադրվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համարՓետրվարի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳերությունից վերադառնալուց հետո եղբայրս այժմ հոգեբուժական կենտրոնում է, գլխին շատ են խփել. mediahub7638 տուն կամ բնակարան նորացվում է
Քաղաքականություն

Պիտի նպաստենք վերլուծական մտածողությանը․ ԿԳՄՍ նախարարը քննարկել է «Հայոց պատմություն» դասագրքի հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:

«Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի դրանից՝ դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։

«Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում, և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են:

«Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։

«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենք դասագրքում արձանագրել են մոտ 30 վրիպակ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։

Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել:

«ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից:

Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը:

Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։

Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։

Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը: