Քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզենք, էն խողովակն էլ, որ պատուհանից հանենք․ Փաշինյանը դժգոհ է կառավարական առանձնատան ջեռուցումիցՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆԳյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, դե կառավարությու՛ն, արի, հլը տես` ինչ ես անում. նույնն է, թե ասես՝ մրսում եմ, շորդ հանի, տուր հագնեմ․ ՓաշինյանՀայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում մեր երկրի նկատմամբ. Բայրամով
Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
«Իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն». Նիկոլ ՓաշինյանԵրևանում բախվել են թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Toyota»-ն. ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ
Վահե Ղազարյանը հասցրել է անշարժ գույք ձեռք բերել նաև Ռուսաստանու՞մ. նրա կենսագրության բազմաթիվ ամոթները
Կառավարությոնը վաղաժամ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները և նոր ընտրությունների վերաբերյալ որոշում կայացրեցԵրևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործություններըԲերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՊՆՀեսա շտապօգնության կալոնաները կգան թաղամասեր, մարդիկ կասեն` 7 օրվա բուդը կերանք, թունավորվանք․ Փաշինյանի ուշքն ու միտքը ուտելիքն է (տեսանյութ)Պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազարական դրամներըԲաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա. ՀաջիևԻնչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու. այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան ԱբրահամյանԼարսի ճանապարհը 1 շաբաթ կգործի մասնակի սահմանափակումներովԲաքուն դատապարտել է Էնտոնի Բլինկենի հայտարարությունըԴեկտեմբերի 12-ը Կապանում նշվում է որպես հիշատակի օր«Ինտերը» ձգտում է թրեբլ նվաճել․ Հենրիխ ՄխիթարյանԿառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12–ի հերթական նիստը` ուղիղԻնչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակԻշխանությունը խոստովանեց թուրքերի հետ գաղտնի շփումների փաստըԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ում. ովքեր են հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»Ասլանյան-Աղազարյան. ՔՊ դատաստանը․ «Հրապարակ»Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությանը սկանդալ է եղել, որը փորձում են կոծկել․ «Ժողովուրդ» Ժաննա Անդրեասյանը՝ արտոնյալ. Նա կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․ «Հրապարակ» Ով կղեկավարի Հարկադիր կատարման ծառայությունըԲազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված․ «Փաստ»ԱԱԾ-ից ու ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումինՓաշինյանն ինքնակամ կանգնել է «գնդակահարության պատի» տակԱլեն Սիմոնյանը կրճատում է մեքենաները, աշխատակազմը գումար է դուրս գրում դրանց սպասարկման համար. «Ժողովուրդ»Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կանԱսլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»Քրդերը սիրիայում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»Զզվո՞ւմ են, թե՞ վախենում․ «Հրապարակ»Շնորհակալ եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին կրթվելու գաղափարը առաջնահերթություն ճանաչելու և քննարկումներին մասնակցելու համար. Աննա Հակոբյան Ուկրաինան հարձակվել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ուղղությամբ. կան վիրավորներԷլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՍիրիայում ավելի քան 500 ռուս զինվոր է զոհվելՋրամատակարարման դադար կլինի Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերումԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակըՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական առաջնայնություններըՏեղի է ունեցել COP 17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբԵրևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովըԱբովյանում հաստաբուն ծառի փչակում պարկերի միջից հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներՀայկ Կոնջորյանն նշել է, թե ինչու է Հակոբ Ասլանյանը հեռացվել խմբակցությունիցՌուսաստանը ավարտել է իր առաքելությունը Սիրիայում. ՊեսկովՆերկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը
Քաղաքականություն

«Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» շարժումը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:

Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է: