Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ հանդիպումը․ կողմերը քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (տեսանյութ)
Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները։
Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այսօր Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս հանդիպման շրջանակներում տեղի է ունենում Բայրամով-Լավրով հանդիպումը։