Թուրք զբոսաշրջիկները Երևանի շուկայում զրուցել են հայ կնոջ հետ․ մանրամասներ (տեսանյութ)
Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հայտնվել է տեսանյութ, որտեղ թուրք զբոսաշրջիկները Երևանում այցելել են շուկա և զրուցել հայ կնոջ հետ։ Վերջինս զարմանում է՝ Հայաստանի շուկայում տեսնելով ազատ զբոսնող թուրք զբոսաշրջիկներին։
Թուրք զբոսաշրջիկի հարցին, թե դուք չե՞ք սիրում թուրքերին, կինը հարցով է արձագանքում․ «Իսկ դուք սիրո՞ւմ եք հայերին»։
Նա նկատում է, որ ինչպես թուրքերը չեն սիրում հայերին, այնպես էլ հայերը չեն սիրում թուրքերին, հատկապես նրանց, ովքեր ապրում են Ադրբեջանում։
Կինը թուրք զբոսաշրջիկների հետ շփվում է անգլերենով։
Նա նաև ասում է, որ Ղարաբաղը դա Արցախն է և այն հայկական է։