Վատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային Արցախը
Նաիրի Հոխիկյանը գրել է.Նախորդ օրը հրապարակսւմ էի արել Հյուսիսային Արցախի մասին' խնդրելով արձագանքեն այն մարդիկ, ովքեր մինչև 1990-ականները ապրել են Գարդմանում (Շամքոր, Քարհատ, Գանձակ, Շահումյան, Խանլար, Գետաբակ):
Շատ հստակ էր գրածս, բայց արձագանքողների 90 տոկոսից ավելին Լեռնային Արցախից են' ծննդավայր նշելով Մարտակերտի, Մարտունու, Հադրութի կամ Շուշիի շրջանները։
Վատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային Արցախը։ Սիրելի հայրենակիցներ, Արցախը միայն ԼՂՀ -ն չի, որ կարդաք Արցախ ու էլ չտեսնեք Հյուսիսային, Լեռնային, Դաշտային ձևակերպումները։
Ճանաչեք հայրենիքը։