Ինչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանությունները
Գերմանական Die Welt հրատարակության ընթերցողները ակտիվորեն քննարկում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Դոնբասից մինչև Արևմտյան Ուկրաինա պաշտպանական կառույցներ կառուցելու ծրագրերի մասին։
ՌԻԱ Նովոստին ծաղկաքաղ է արել ընթերցողների մեկնաբանությունները․
««Ռուսներ, մի լսեք Զելենսկիին և Շոլցին, որոնք տանկեր են ուղարկել ձեր սահմանները, մենք դեմ ենք դրան»,- գրել է մեկնաբանողներից մեկը։
«Ինչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին հզոր թշնամու դեմ վաղուց պարտված պատերազմում»,- նշել է մեկ ուրիշը:
«Ինչ արագ ամեն ինչ փոխվեց: Նախկինում խոստումներ կային Ղրիմի բռնակցման մասին», - աջակցել է երրորդը:
«Զելենսկին նահանջում է և միայն ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը: Հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում նա ցանկանում էր վերադարձնել Ղրիմը»,- իր կարծիքն է հայտնել մեկ այլ օգտատեր։
«Սա վերջնական խոստովանությունն է, որ Ուկրաինայի հարձակողական ջանքերը ձախողվել են և չեն ակնկալվում, որ ապագայում հաջողություն կունենան», - գրել են ընթերցողները: