էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՋուր չի լինի մի շարք հասցեներումՀՀ ԳԱԱ նախագահն ընդունել է Իրանի պատվիրակությանը Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է «Եվրո-2026»-ին Սիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրելԳուրգեն Արսենյանը Լին Թրեյսիի հետ համագործակցային հարցերն է քննարկելՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներՀՀ-ն արդեն 6 տարի հետևողական պայքար է մղում՝ «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարով. Արդարադատության նախարար (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասինՈրքան էլ որ տեսագրություններ ու գրառումներ ջնջեք, միևնույն է, հիշում ենք 2018 թվականի ձեր փքված ու մեծամիտ կեցվածքները․ Հայկ ԴեմոյանՈստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛լ կասկածելի շահավետ առաջարկներիցԿառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ. Մհեր ԳրիգորյանՄեկ շաբաթում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 035 խախտում (տեսանյութ)Ձկնագողության դեմ հետևողական պայքարի ընթացքում առգրավվել է 257կգ սիգ․ ԲԸՏՄԼավագույն ելքի դեպքում դիկտատորը փախնում է երկրից՝ իր հետևից թողնելով իր ենթականերին՝ կրելու իր արած հանցագործությունների պատիժը․ Հովհաննես Ավետիսյան21-ամյա աղջիկը հայտնել է, որ անծանոթ տղամարդը փողոցում գրկել է իրեն և պատճառել է ֆիզիկական ցավՀյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխությունԱյս ծավալի հանրային հաղորդակցություն կարծում եմ երբեք չեմ ունեցել, նույնիսկ Հեղափոխության օրերին. Փաշինյանը պարծենում է ֆեյսբուքյան իր էջի դիտելիության ցուցանիշներովՍամիրա Բայրամովան չի դիմել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահներին․ ՀՀ ԱԱԾԵկեղեցին անում է հնարավոր ամեն ինչ արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայերի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ. Գարեգին Բ-ն՝ ՕկամպոյինԱրսեն Առաքելյանը՝ Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԱխուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համագործակցում է կյանքեր փրկող հիմնադրամի հետ (տեսանյութ)Սիրիական դասերը` «Խաղաղության դարաշրջան» միֆին հավատացողների համար․ Դավիթ ՖիդանյանՄենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը. Արարատ Միրզոյան
Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի ճակատագիրը. Մասուդ Փեզեշկյան
Սա հույսի պահ է. մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր կնքել. Միրզոյանի հարցազրույցը՝ «Lännen Media»-ին
Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուներն այսօր հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետՀովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Կարծում էինք, որ ՀԱՊԿ-ը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հիասթափություն. Միրզոյան
Երեկ Գյումրիում մեկը հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակի ծաղկեպսակներից մեկի հետ․ ՔՊ-ական պատգամավոր«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթությանԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներԱմերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն ՍարգսյանԲայդենը խոստացել է օգնել ՍիրիայինՄարտունիի պատկերասրահում կայացել է «Արցախյան ֆեստ-արցախյան համերու» փառատոնըՍիրիական զարգացումներն ազդելու են Հարավային Կովկասի վրա․ արաբագետ
14-ամյա անչափահասին հասցրել են ինքնասպանության. ՔԿ
«Արհեստական բանականությունն ընտրական գործընթացներում. հնարավորություններ և մարտահրավերներ»Վոլոդինն ընտրվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Մինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն
Լույս աշխարհ է եկել ընտանիքի 13-րդ զավակը
Դեկտեմբերի 12-ին ձյուն կգաՄաքրեք համակարգը Վահե Ղազարյանի կադրերից, եթե իսկապես ուզում եք դրական գործ անելԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվորական է զոհվելԿոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն․ ԹԻՀԿԵրևանում երիտասարդը փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանք կատարող քաղաքացուն․ հնչել են կրակոցներՓաշինյանի պաշտոնական կայքը վերածել է «ընտանեկան ալբոմի»՝ Աննա Հակոբյանի ֆոտոշարքով
Շիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-էմիրաթական բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են փոխշահավետ և ամուր համագործակցության բարի ավանդույթներ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության, որը դրսևորվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին զարկ տալու երկուստեք պատրաստակամությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայով:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ծավալված ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն, և մոտ ապագայում ականատես կլինենք այդ արգասաբեր համագործակցության իրական արդյունքներին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանում ոգևորությամբ են հետևում վերջին տասնամյակներին ամենատարբեր ոլորտներում ԱՄԷ-ի գրանցած շարունակական հաջողություններին և անհամբեր սպասում բարեկամ Էմիրությունների նոր ձեռքբերումներին:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա գործընկերությունը և հաստատակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը երկուստեք նախանշված ոլորտներում:

Ունեցած ձեռքբերումներով և հաջողություններով հանդերձ՝ վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունն ունի զարգացման էլ ավելի մեծ ներուժ, որին և պետք է ուղղված լինեն մեր հետագա համատեղ քայլերը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: