Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը Մենք անցել ենք, անցնում ենք շատ ծանր ճանապարհ. Փաշինյան (տեսանյութ) Մայա Սանդուն հայտարարել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության մասինՈւռուտ գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ Բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը. Խզմալյան Բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներՄենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց Հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացվում է համայնքային նշանակության շինարարական աշխատանքներ (տեսանյութ) Տան տանիքի վրայով անցնող էլեկտրալարերը և գազախողովակները պատուհաս են դարձել բնակիչների համար Մենք բանակցում ենք մեր 2 հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ Բավարիան կարգուկանոնով չէր խաղում. Տուխել Լիբանանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է հրադադարից
Եթե չազատվենք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը․ Արմեն Աշոտյան
Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն․ Վահե Հովհաննիսյան Սևիլյան հաղթեց Ռեալ Սոսյեդադին ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը դիվանագետի օրվա կապակցությամբ Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը․ Մանուկյան «Աստղիկ» ԲԿ-ում 21-ամյա ծննդկանի մահվան մեջ ծնողները մեղադրում են բժիշկներին«Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են». Բայրամով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը Հայաստանը պատրաստ է խաղաղության, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի. Վահան Կոստանյան Հռոմում հարյուրավոր մարդիկ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն ֆերմերների Հայտնի է՝ հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում ենԵրևանը չի հաստատել ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևի այցի հնարավորությունը Հայաստան Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ Հետևյալ հասցեներում լույս չի լինիԻսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են զինադադարի և պատանդների փոխանակման պայմանների շուրջՄեր երկրները դարավոր բարեկամներ են. Շիրակի մարզպետը հյուընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանինՀայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու բոլոր հնարավորությունները․ Հակոբ ԱրշակյանԱՄՆ-ն օդային ճանապարհով պաղեստինցիներին հումանիտար պաշարներ կփոխանցիՎայոց ձորում BMW մոտոցիկլով ռուսաստանցի ամուսիններ են վթարի ենթարկվել․ նրանց տեղափոխել են հիվանդանոցԱռողջապահության նախարարը մեկնել է ԱՄՆԱրևմուտքի կողմից ՀՀ հասցեին արվող ռևերանսները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն». ԳեղամյանԳեղարքունիքի մարզում բախվել են «Mercedes-Benz E»-ը և Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Mercedes»-ը․ կան վիրավորներԵԱՏՄ-ն դեռ պատրաստ չէ միասնական արժույթի տարածք ստեղծելուն. Տիգրան Սարգսյան
Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման մասով նոր հանդիպման մասին որոշում են կայացրելԲարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին․ ՌԴ դեսպանությունՌուսաստանը կգրավի Օդեսան և Խարկովը․ Պենտագոնի նախկին խորհրդականՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7  աստիճանով. եղանակը ՀայաստանումԷրդողանն ու Ասադը կհանդիպեն ՄոսկվայումՆորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետների հետԽստագույնս պահպանենք ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Ադրբեջանը կարող է դառնալ թուրքմենական գազի տարանցիկ երկիրՀաջորդը դրոշն է․ Րաֆֆի ՀովհաննիսյանՏոնից՝ հիշատակի օրվա վերածված Դիվանագետի օրը․ Ղազարյան
Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է. Շարմազանով
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Արշակունյաց փողոցի բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման փորձի մասին
Մամուլ

Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների հարցերն է լուծել։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Նորք- Մարաշի թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ․ սեղանին կլինեն տոնական մոմեր, ձիթապտղի տեսականի՝ սև և կանաչ, քամած մածուն, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, խառը թթու, պանրի տեսականի՝ լոռի, հոլանդական, ռոկֆոր, մսեղենի տեսականի՝ ֆիլե, բաստուրմա, սուջուխ, երշիկ, աղցանների տեսականի՝ մայրաքաղաքային, կեսար, հունական, տաք ուտեստներ՝ խորոված խոզ և կարտոֆիլ, տապակած հավի ճուտ և կարտոֆիլի ֆրի, տապակած ձուկ, հաց՝ տարբեր տեսակի, լավաշ, ալկոհոլային ըմպելիքներ՝ օղի բարձրորակ, կոնյակ` առնվազն 5 տարի հնեցմամբ, գինի՝ կարմիր կիսաքաղցր, շամպայն՝ կիսաչոր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, բնական հյութեր, հանքային ջրեր, մրգի տեսականի՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ, սուրճ՝ լուծվող և սև, թեյ: Միջոցառման համերգային մասի ապահովման համար ներկա կլինի 1 հաղորդավար, երգիչներ` 5 հոգի՝ իրենց համապատասխան երաժշտական գործիքներով և սարքավորումներով:

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ։

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆի համար 1 մլն 500 հազար դրամ է սահմանվել, քեֆին ներկա կլինեն կրկին 120 աշխատակիցներ, որոնցից 5-ը բացի ուտուշ- խմուշից նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրիցիների սեղանն էլ բացարձակ չի զիջելու մարաշցիների ամանորյա սեղանին․ 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։

Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ,  շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝  բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն,  շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ նախատեսված 120 հոգու համար։

Երգուպար արաբկիրցիների համար կարծես թե նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ 

Անհամեմատ ավելի ճոխ է լինելու Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի ամանորը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն 786 հազար դրամ, քեֆը նախատեսված է լինելու 300 հոգու համար։

Սեղանին կլինի հետևյալ ճաշացանը․ լոլիկ,վարունգ, պղպեղ, խորոված՝ թարմ խոզի մսից, տապակած ճուտ, կարտոֆիլ ֆրիով, կիտրոն, ձիթապտուղ՝ սև, կանաչ, թթվի տեսականի, աղցաններ՝ մայրաքաղաքային, հավի կրծքամսից սնկով ժուլիեն, քամած մածուն, մսի տեսականի, պանրի տեսականի, հաց լավաշ, կանաչի, որակյալ օղի, կիսաքաղցր գինի, կոնյակ, քաղցրահամ հյութ, հանքային ջուր, բնական հյութ, մրգի տեսականի, խմորեղեն տեսականի, արևելյան սուրճ և թեյ: Ապահովել նույն ռեստորանի երաժիշտների կենդանի կատարումները և հանդիսավար ամբողջ երեկոյի ընթացքում: Այսինքն՝ լինելու է նաև թամադա, իսկ պարում են զեյթունցիները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։