Միրզոյանը կմասնակցի ԵՄ խորհրդի նիստին
ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում կկայանա ԱԳ նախարարների հանդիպում։ Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի նախագահությամբ, ոչ պաշտոնական հանդիպում կանցկացվի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Խորհուրդը կքննարկի նաև ռուս-ուկրաինական պատերազմը, իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, ինչպես նաև տնտեսական անվտանգության հարցեր:
«ԵՄ Խորհրդի նիստից առաջ տեղի կունենա ոչ պաշտոնական նախաճաշ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև կկայանա Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպումը»,-նշված է հաղորդագրության մեջ: