Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում կայանելու համար տուրքերից
Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում կայանելու համար տուրքերից։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ընթացքում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը․ «Դա արվում է այն տրամաբանությամբ, որպեսզի խրախուսենք էլեկտրական տրանսպորտով մարդկանց երթևեկելը»։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն իր հերթին նշել է, որ սակագնի չափը որոշվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Հիշեցնենք՝ առաջարկվել է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։