ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան
ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. հերթը հասավ «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հերթը հասավ «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին։
Երեկ Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել վերջինիս անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ նույն վարքագիծը դրսևորվեց ՀՅԴ անդամ, այն ժամանակ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի նկատմամբ։
Ստացվում է, որ այն համայնքապետերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն, հայտնվում են ՔՊ-ի թիրախում։
Մինչդեռ, քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և նմանատիպ քաղաքական ուղղորդում ունեցող ապօրինի գործընթացները որևէ իրավական հիմք չունեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու փորձ։
Ինչքան Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, այնքան իշխող կուսակցությունը ուժգնացնում է քաղաքական ճնշումները։
Սա հակաժողովրդական և զազրելի գործելաոճ է։ ժամանակակից բռնապետական ռեժիմները հենց այսպիսին են լինում»,- գրել է Դանիելյանը։