Հայ և թուրք մարդկանց միջև մի անհաղթահարելի արյան գետ է գոյացել, որը երբեք թույլ չի տա այս երկուսին ապրել հաշտության մեջ. Արա Պողոսյան
Հայ և թուրք մարդկանց միջև մի անհաղթահարելի գետ է գոյացել, որը երբեք թույլ չի տա այս երկուսին ապրել հաշտության մեջ։
Այդ գետը արյան գետն է, որ գոյացել է մինչ օրս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը.
«Այդ գետով ոչ միայն հայ մարդու արյունն է հոսում, այլև հազարավոր անթաղ դիակներ, որ մինչ օրս հոգու հանգստություն են ուզում։
Մինչև այդ գետը արյան փոխարեն ջրով չհոսի, հայ և թուրք թշնամությունը մի օր պիտի կործանի մեզանից մեկին` կամ հայ, կամ թուրք։
Իհարկե կա երրորդ ճանապարհը` ինչպես նշեցի, եթե արյան փոխարեն այդ գետը ջրով հոսի, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ թուրքը կընդունի իր ոճրագործությունը, անկեղծորեն կզղջա և իր համար ծանր գնով` կգնա փոխհատուցման։
Սրանից հետո հնարավոր կլինի խաղաղ գոյակցության մասին խոսել, իսկ մինչ այդ` խաղաղության թեզերը միայն դեպի ոչնչացում տանող ճանապարհներ են։
Բայց դու պիտի ապրե‘ս, երկի‘ր Նաիրի»։