ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգըՃառագայթային իրավիճակը Հայաստանում` հունիսի 26-ի դրությամբԹեհրանը կպատժի նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա․ Իրանի ՊՆ նախարարը՝ ռուս գործընկերոջըԲայդենի նախկին օգնականը աջակցություն է հայտնում գործարար Սամվել ԿարապետյանինՊատերազմի աշխարհագրությունը մեծանում է, իսկ Փաշինյանը շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. ՍուրենյանցՄեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկերՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում (տեսանյութ)Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակմանԵրևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկումՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆԼիահույս եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում. Փաշինյանը` Լյուքսեմբուրգի վարչապետինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում

Հայկական իրականություն նոր նախադեպ` կնոջ դեմ «գործ տալը», կնոջը «փակել տալը» բերած Տիգրան Ուրիխանյանը կրկին գլուխ է բարձրացրել: Էլի պատվաբեր գործով չի զբաղվում. զանգահարում է Վարդան Ղուկասյանին ու բողոքում, համարյա լաց լինում, թե իր նախկին շեֆն իրենից անշարժ գույք է խլել: Դա այն նույն հողատարածքն է, որը նրան նվիրել է նույն Գագիկ Ծառուկյանը: Դե իսկ Ծառուկյանն էլ այն Ծառուկյանն է, որի առաջ կզել ու ղազագիր էր գրել նույն Տիգրան Ուրիխանյանը:

Ընթերցողի հիշողությունը մի փոքր թարմացնենք և ներկայացնենք, թե ով է կամ ինչ է իրենից ներկայացնում այս պարոնը: 

Նախ հիշենք նրա ղազագիրը` գրված 2018-ի ընտրություններից առաջ.

«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս առաջադրվում եմ Երևանի N2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե։ Լիաժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ...»,- գրել էր նա` պատրաստակամություն հայտնելով աշխատել հանուն թիմի, կուսակցության և հայրենիքի բարօրության: 

Դրանից օրեր անց Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ուրիխանյանին ու ասել .«Ղազագրի հիման վրա գործող անձանց վզներից ժողովուրդը բռնելու է, դուրս է շպրտելու»: 

Անդրադառնալով իր ղազագրին` Ուրիխանյանը նախ մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնել ԱԱԾ-ին, ապա պնդել, որ պաշտպանելու է Գագիկ Ծառուկյանին.

«Այո՛, անհամաձայնություններով հանդերձ՝ ես պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իր հետ եմ ես պայքարել, որովհետեւ ինքն է այն ժամանակ առաջնորդել ոչ իշխանական ուժերի քառյակը, այնուհետև՝ եռյակը, որովհետեւ ես նրա հետ կիսել եմ հույս, կիսել եմ պայքար, կիսել եմ ձեր իսկ հակառակորդների դեմ տարվող պայքար, երբ դուք նույնիսկ չկայիք քաղաքական դաշտում: Բա պիտի պաշտպանեմ, բա ի՞նչ պտի անեմ, բա գրել եմ, բա լավ եմ արել, կարևորը՝ արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- ասում էր Ուրիխանյանն Ազգային ժողովում:

Հիշեցնենք` այս իրադարձությունները տեղի էին ունենում 2020-ի ամռանը` մինչ չարաբաստիկ պատերազմը: 

«Արդար», «ճիշտ» էլ չենք ասում` «ժողովրդի շահը» պաշտպանող Տիգրան Ուրիխանյանն արդեն պատերազմից հետո, առյուծի կաթ խմած դեմքով, 2020-ի դեկտեմբերի 9-ի նիստին դատարկ թուղթ բերեց ԱԺ, որպեսզի դրա վրա Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը գրի: 

Հուսով ենք` չենք զարմացնի, եթե նաև հիշեցնենք, որ «պակլոնների» մեծ սիրահար Ուրիխանյանն ընտրություններից հետ գնաց շնորհավորելու նույն Նիկոլ Փաշինյանին:

Սկզբունքայնության մաստեր կլաս: 

Հիմա Ուրիխանյանը կրկին ընդդիմադիր է աշխատում` Նիկոլին «բոմժ» ու «պրիդուրակ գեղացի» է անվանում: 

Հպանցիկ կերպով ասենք, որ դեռ շատ ավելի վաղ` ինչպես ասում են նախկինների օրոք, Տիգրան Ուրիխանյանն ուներ կուսակցություն` «Ցենտրիստական» անունով, որը պաշտոնապես աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ու իրեն սանձարձակ բաներ էր թույլ տալիս, ասենք, զենք էր պահում իրավապաշտպանի վրա կամ գնում էր դիրքեր ու արկածախնդրությամբ զբաղվում... 

Բայց այդ մասին հաջորդ դասերին...

Հետո, երբ արդեն Քոչարյանն իշխանության չէր, իսկ Սարգսյանն էլ տեղ չէր տալիս սրան, այսպես ասած` «անտեր մնացած» Ուրիխանյան Տիգրանը նետվեց ԲՀԿ-ի գիրկը, հետո ԲՀԿ-ին էլ դավաճանեց, հետո Արա Աբրահամյանին «պոդստավկա» արեց, ում հետ ընտրությունների էր գնացել, իբրև թե Փաշինյան Նիկոլի դեմ, բայց հետո վազել էր լայն ու սիրալիր ժպիտով շնորհավորելու:

Հունիսի 23, 2020

Հետո հիշում եք արդեն, երբ միակ հույսը մնացել էր քաղաքական դաշտի «գիգանտ» Տիգրան Արզաքանցյանը: 

Որ ուզենք` էլի ճամբարներ ու մարդկանց կհիշենք, որտեղից որտեղ ցատկոտել ու մեկին մյուսի հետ «դավաճանել» է նա, բայց դառնանք խնդրո առարկա անշարժ գույքին, ինչի պատճառով «աղմկում է» ու Գագիկ Ծառուկյանին «պատրաստվելու» մասին անոնսներ անում ֆեյսբուքյան իր էջում: 

NEWSPRESS.am-ը դիմել է Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան` պարզելու, թե ինչ գույքի մասին է խոսքը և արդյոք Ծառուկյանն այն իսկապես խլել է: 

Խոսքն Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասին է:

Ըստ ստացված պատասխանի` համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը 2023 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացրել «Տիգրան Ուրիխանյանի և Նաիրա Հայրապետյանի կողմից իրականացված գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման և երկու նոր բնակելի տների կառուցման շահագործման թույլտվությունը ձևակերպելու մասին»: 

2023թ. հոկտեմբերի 27-ին էլ որոշում է (N4190) կայացվել «Տիգրան Ուրիխանյանին և Նաիրա Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժանված մասերին հասցեներ տրամադրելու մասին», ընդհանուր առմամբ, տրամադրվել է 7 հասցե: 

Ուշադրություն դարձրեք` փաստաթղթում շեշտված է` «սեփականության իրավունքով պատկանող», իսկ դա նշանակում է, որ Ուրիխանյանը զբաղված է «շառ անելով», թե հայ-հարայ-հասե՜ք, ինձ ու մորս պատկանող գույքը Ծառուկյանը խլում է: 

Ու որպեսզի չստացվի, թե Ուրիխանյանն իրենից մի մեծ բան է ներկայացնում` առանց Գագիկ Ծառուկյանի ու հատկապես նրա փողերի, ներկայացնենք մի քանի դրվագ, որոնք մեզ հայտնել են հենց Ուրիխանյանի մտերիմները: 

Այսպես. դեռևս 2018-ի ընտրություններին Ծառուկյանի կողմից, բնականաբար, մեծ գումարներ է ստացել Ուրիխանյանը գրասենյակային ծախսերի համար, երբ պարտավորվել էր 8000 ձայն բերել, մինչդեռ 1000-ը մի կերպ էր գերազանցել նրա «բերած» ձայները: Իսկ ինչու նա տապալեց քարոզարշավը, որովհետև, ըստ մեր աղբյուրի, երբ բոլորը զբաղված էին քարոզարշավով, նա մեկնել էր Վրաստանից «Կադիլակներ» ու մի քանի այլ մեքենաներ բերելու` հարսանյաց վարձույթի իր ծառայությունում աշխատեցնելու համար:

Դրանից բացի, մեր ստացած տեղեկություններով, նա հսկայական տարածք է վերցրած եղել Ավանում, շքեղ առանձնատուն կառուցել: Այն շուրջ կես տարի վաճառքի էր դրված List.am-ում, 350 հազար դոլար արժեր ու չէր վաճառվում: Հետո ստիպված է եղել 8 մասի բաժանել, բայց քանի որ կադաստրային թղթերի հետ կապված խնդիրներ են եղել, դրանց գնորդները մինչ այժմ չեն կարողանում սեփականաշնորհել իրենց ձեռք բերած անշարժ գույքը:

Պատմում են նաև, որ և' տարբեր առիթներով, և' հատկապես այն ժամանակ, երբ Ուրիխանյանի մայրը` տիկին Նաիրան հիվանդ էր, քանի անգամ է Գագիկ Ծառուկյանից նա հազարավոր դոլարներ ստացել, դրա մասին մեկ մարդ չէ, որ լավ գիտի ու Ուրիխանյանը, հավանաբար, վերջին մարդն է այս երկրում, որ պիտի ուրանա Ծառուկյանին: 

Չնայած` Տիգրանի սկզբունքայնության մասին վերը բերված օրինակները հակառակի մասին են խոսում...