Հայաստանում 54 հազար մարդ լրացրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը․ ՊԵԿ նախագահՍևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավորԲաքվում շարունակվում է հայ գերիների ապօրինի դատական նիստըԿաշկանդվածություն չունենք․ ՊԵԿ նախագահը՝ ստուգումների մասին (տեսանյութ)
Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա». Փաշազադեն հասել է Էջմիածնին
Լավրովին Երևանում թթու դրած կաղամբ են նվիրել (լուսանկարներ)Ֆիշինգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի ուշադրության ներքո են
Կառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է
Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները«Իմնեմնիմի»-ում անթույլատրելի է 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ վիրավորական խոսքը, սակայն 2-րդի աջակիցներն են հիմա տարածում 3-րդի հասցեին ասվածը․ Վազգեն ՍաղաթելյանՈսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելԷջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.amԱդրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Իվանյան քաղաքը Քանի դեռ Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր ռիսկերն ինչ-որ չափով առկա են․ ՀՀ էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Երևանում վերջին զանգի օրը երաժշտական դպրոցի սաները կշրջեն բացօթյա ավտոբուսով և կնվագեն․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկարներ)Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերԲաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացելՏիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերություններըԻրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար. ՆեթանյահուԶոհված որդիների մորից 12 հազար դոլար վերցրած ու ոչինչ չարած մարդուն ՔԿ-ն չի կալանավորելՊետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համարԿառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծինՍուպեր Սաքոն սրտի վիրահատության է ենթարկվելԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի Հայաստանի կառավարությունըԱզնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ. Արմեն ՍարգսյանԹուրքիայիում հնչեցված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՊարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, անցնել 4 ամիս՝ վճարելով 18 միլիոն դրամ. ՊՆ-ն Հայկ Սարգսյանի նախագծում փոփոխություններ է արելՄհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ խորհրդի նիստինԻ՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն ՍարգսյանՎարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» ենՀայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համարՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ՎատիկանումԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե Ուկրաինայից ով կարող է ստորագրել ՌԴ-ի հետ հուշագիրըՎաշինգտոնում սպանել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցիՄանրամասներ՝ Էջմիածնում առանձնակի դшժшնությшմբ 65-ամյա հորը կյանքից զրկած 22-ամյա որդու ինքնասպանության փորձիցՀունաստանի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել. «Հրապարակ»Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»
Արմավիրում որդին uպանել է հորն ու փորձել նետվել կամրջից. հոր դիшկի վրա թղթադրամներ են հայտնաբերվել
Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ»5 տարվա վաղեմության դեղորայք են ստացել, մայիսին ժամկետն ավարտվում է, որպես փոխարինող տալիս են շաքարային դիաբետով հիվանդներին. «Փաստ»Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից. «Հրապարակ»Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»8 մլն դրամ` համայնքի օրվա առթիվ. Չախոյանի և թաղապետի միջև բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը. «Ժողովուրդ»
Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Դպրոցականների գավաթ-2023» մրցաշարի եզրափակիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Նախարարը նաև հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել և դպրոցականների շրջանում ֆուտբոլի տարածման ծրագրերի մասին պատմել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Մրցաշարին ներկա են եղել նաև Արմավիրի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետները, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

2023 թվականին մրցաշարը մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցել. մասնակցել է 429 դպրոց, գրանցվել 759 թիմ, 8200 աշակերտ ներգրավված եղել ծրագրում: Այս ծրագրին մասնակցողները ՀՖՖ-ի պրոֆեսիոնալ մրցումներին չմասնակցող, պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվող աշակերտներ են:

Արմեն Մելիքբեկյանը ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել համայնքներում խաղադաշտերի կառուցումից հետո, և հետաքրքրությունը կտրուկ մեծացել է: Իր հերթին ԿԳՄՍ նախարարը նկատել է՝ կարևորը հաղթանակը չէ, այլ այն փաստը, որ երեխաները ֆուտբոլ են խաղում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ մարզերը և դպրոցները ևս նախաձեռնողականություն ցուցաբերեն ծրագրին ներգրավվելու հարցում:

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են ծրագրի շրջանակում ՀՖՖ-ի գործունեությունը և դրա իրականացման ընթացքում ծագող խնդիրները:

Մինչև 10 տարեկանների պայքարում եզրափակիչ են հասել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Տավուշի մարզի Կողբ գյուղի դպրոցների թիմերը: Մ12 տարեկանների եզրափակչում էին Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցն ու Արմավիրի մարզի Այգեվանի դպրոցի թիմը: Մ14 տարեկանների պայքարում եզրափակիչ հասել էին Շիրակի Սառնաղբյուր գյուղի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 դպրոցների թիմերը:

Մ10 տարեկանների պայքարում հաղթող է դարձել Կողբի դպրոցի թիմը, Մ12 և Մ14-երի պայքարում՝ Արմավիրի մարզի թիմերը:

«Ֆուտբոլի դպրոցականների գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում: Ծրագիրը, որի նպատակն է դպրոցներում ֆուտբոլի ներդրումը, բաղկացած է երկու մասից. տարեսկզբին ՀՖՖ-ն կրթական ծրագրի շրջանակում կազմակերպում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական դասընթաց, որից հետո ուսուցիչները «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում կիրառում են ֆուտբոլային պարզ շարժախաղեր և այլն:

Դպրոցները, որոնց ֆիզկուլտուրայի ուսուցիչները ներգրավվում են ծրագրին, ֆուտբոլային մարզագույք են ստանում ՀՖՖ-ի կողմից: Դասընթացի շրջանակում վերապատրաստվել է շուրջ 635 ուսուցիչ, ծրագրին մասնակցել մոտ 526 դպրոց: Ծրագրի ամփոփումը ֆուտբոլային թիմերի ձևավորումն է դպրոցներում, որոնք էլ աշնանը մասնակցում են ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթի խաղարկությանը: