Բելգիացի պաշտոնաթող գեներալը ցնցող հայտարարություն է արել Արևմուտքի մասինԱրցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալաշկերտի ֆուտբոլիստը հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական Եվրամիությունը չի ցանկանում, որ Էստոնիայի վարչապետը ղեկավարի եվրոպական դիվանագիտությունըՄակունցը Լոս Անջելեսում քննարկել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ Գերմանիայում չորս մարդ է մահացել ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքովԹուրքիայում կրկին երկրաշարժ է Նուբարաշենի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել․ շարունակվում են մարման աշխատանքները Հայ ռազմագերիները խոշտանգվում են Բաքվում, իսկ ՀՀ իշխանությունը հանձնում է ադրբեջանցի դիվերսանտին․ Վարուժան Գեղամյան Ինձ դատում են Արցախի համար պայքարելու համար, սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Քոչարյան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ հանդիպումը Շոլցի խոսքերը գրոշի արժեք չունեն. Deutschland KurierԱդրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել «Շատ շուտ ուրացանք մեր հերոսներին»․ պատից հանել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը (լուսանկարներ)
Իշխանությունները գերեվարված ադրբեջանցի զինվորականին որոշել են հանձնել Բաքվին. ԱԱԾ հայտարարություն
Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական հարձակման Վլադիմիր Զելենսկու դեմ. BloombergՔեզ հետ ենք, Արտակ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Դաշյանին Խոշոր հրդեհ՝ Սարդարապատ գյուղում․ կենդանիներին փրկել են կրակի ճիրաններիցԴիվանագիտական խրամատում համառ պայքար է ընթանում ՀՀ ինքնիշխանության պաշտպանության համար․ Միրզոյան Հնարավոր չէ մնալ անտարբեր, եթե քաղաքական գիտակցությամբ հայ ես, hնարավոր չէ միայն սգալ․ Վարուժան Գեղամյան
Դադարեցվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը
Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով․ դատական դեպարտամենտից պարզաբանում են Ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում Ավարտվել է Հունաստանի ՊՆ նախարարի՝ Հայաստան այցը․ նրան ճանապարհել է փոխնախարար Արման Սարգսյանը Արցախում ադրբեջանցիները վերացնում են 2500 տարվա պատմություն ունեցող հայկական բոլոր հետքերը․ Բյուիսո Դանիայի ԱԺ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան Դաշյանը կվիրահատվի. ապաքինման համար 8 շաբաթ կպահանջվի Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, արձանագրում են ՀՀ իրավիճակը Մենք մի երկիր ենք, որը կօգնի Հայաստանին, որքան կարող է․ Հունաստանի ՊՆ նախարարը՝ Փաշինյանին «Պատշաճ քաղաքական կամք է պետք նոր մարտահրավերները կառավարելու համար»․ Փաշինյանն ընդունել է Դենդիասին Նոր արթնացող կյանքը՝ Դիլիջանում Միրզոյանը Հունաստանի ՊՆ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի մարտահրավերները, պարգևատրել շքանշանով Իմ այցը Հայաստան նպատակ ունի խորացնել ՀՀ և Հունաստանի ՊՆ և ԶՈՒ միջև համագործակցությունը․ Դենդիաս Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական հաստատությունների արդիականացմանը ԱՆ-ն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի ԱԺ մի խումբ պատգամավորներ մարտի 10-16-ը գործուղվելու են Ֆրանկֆուրտ և Բոնն Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Ձևական վաճառքով Այգեպատ համայնքին հասցվել է 4.5 մլն-ի վնաս․ գումարները ստացել է համայնքի ղեկավարը Խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը․ մայր ու դուստր տեղափոխվել են ԲԿ Գրիգոր Մինասյանը անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության՝ ՀՀ այցի արդյունքներին Նորակոչիկները պատրաստության կուրսեր են անցնում. Աբրահամյան Գևորգ Պապոյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, նա դիմել է ՄԻՊ-ին Մարտի 5-ին` ժամը 10։00-17։00-ն, որոշ շրջաններ կհոսանքազրկվենԱմփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության 2023 թվականի գործունեության արդյունքները Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալՀունաստանն առաջին երկիրն է եղել, որ միջազգային անդամակցությունների հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել. ՊապիկյանԱվարտական փուլում են ՀՀ-ի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները. Անտոնելլա Բասանին՝ Փաշինյանին
Տեսանյութ

Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը: Հայտնում են Ոստիկանությունից:

Նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հահոյանքներ, հասցրել հարվածներ:

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ավարտը նեյոմբերի 22-ին էր: Ու թեև ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսսկին ու նրան ուղեկցողները զինված են, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապահովվեց միջոցառման անվտանգությունը:

Ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սևան քաղաքի մոտ, կանգնեցվեց վերոհիշյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:

Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:

Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել: