ՀԱՊԿ երկրները միասին պայքարում են ահաբեկիչներ հավաքագրողների դեմ․ Պեսկով

Սա առաջին օրը չէ, որ ՀԱՊԿ երկրները համատեղ պայքարում են հավաքագրողների դեմ, որոնք քաղաքացիներին ներգրավում են ահաբեկչական գործունեության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց «Վարձու» օպերացիայի իրականացման մասին, որի նպատակն է ճնշել հավաքագրումը և փակել ՀԱՊԿ երկրների քաղաքացիների համար միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու ելքի ուղիները։
«ՀԱՊԿ անդամ երկրներում կան հավաքագրողներ, ովքեր փորձում են հավաքագրել մեր երկրների քաղաքացիներին՝ մասնակցելու ապօրինի ահաբեկչական խմբավորումներին և կազմավորումներին այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում, նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների գայթակղել այս հանցավոր ճանապարհի վրա։ Անդամ երկրները միասին պայքարում են դրա դեմ։ Նրանք պայքարում են արդեն մի քանի օր»,- լրագրողներին բացատրել է Պեսկովը՝ խոսելով «Վարձու» գործողության մասին։