Ոչ մի ազդանշան չկա, որ Պուտինը ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ոչ մի նախանշան չկա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է բանակցություններ սկսել և դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Սկոպյեում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է շարունակեն ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
«Այսօր սա էլ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով մարտադաշտում իրավիճակի բարդությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։