Իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, ազատ ընտրությունների հետ․ Սաղաթելյան Հայաստանի 10 լավագույն շախմատիստները․ Հրապարակվել է անվանացանկը «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի վիճակահանության մասնակիցների թվում չի ներառել Ռուսաստանի հավաքականին Նիկոլի իրական այլընտրանքը Հանրապետականն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ Շարմազանով Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ Զաքարյան Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները 347 ծնունդ` անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրով Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել հարցերի Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ ՄԻՊ-ը հանդիպել է Վրաստանում կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի Երբ մարդիկ իմանան, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել ՀՀ-ի հետ, հազարավորները դուրս են գալու փողոց․ Հայրապետյան (տեսանյութ) Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը․ Շարմազանով «Թևս կջարդես, թո'ղ», «Հանգիստ». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ընդդիմադիր ակտիվիստներին (տեսանյութ) Ի՞նչ է ենթադրում «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, և ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ից (տեսանյութ)Հրդեհ տան տանիքումՎատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային ԱրցախըՍուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԱդրբեջանի ՊՆ փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր (տեսանյութ) Այրում գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ կա տուժած (լուսանկար)ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան18+ ՌԴ-ի Կամչատկայում մեքենան ամբողջ արագությամբ մխրճվել է ժամկետային զինծառայողների ամբոխի մեջ (տեսանյութ)Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ ԱռաքելյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՎրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել էՄեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը․ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ էԻնչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանություններըԳազի արտահոսքի հետևանքով տանը պայթյուն է տեղի ունեցել․ տուժած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրինՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհըՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին
ՔԿ-ն՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին
Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել էՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին. ՔԿ«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին (տեսանյութ)
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է
Հասարակություն

Երկու «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների կողմից խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 17-ին, քաղաքացու ահազանգի հիման վրա Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոց ժամանած Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրվա ընթացքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել Երևան քաղաքում բնակվող 12 անձինք։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․ Մ․-ն  2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, մի խումբ անձանց հետ, վիճաբանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Վ․Ա․-ի և վերջինիս՝ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների հետ։ Վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին,  խախտել մարդկանց անդորրը և խոչընդոտել տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․ Մ․-ի և մյուս 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ Վ․Ա․-ին, հայտնաբերելու,  խուլիգանության միջադեպին առերևույթ մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։